![](/banners/BeFunky-design.jpg)
Քաբուլում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 13-ի
![](https://168.am/wp-content/uploads/2020/05/1015077.jpg)
Քաբուլում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 13-ի, 15 մարդ տուժել է: Ավելի վաղ հաղորդվել էր 5 զոհի, 4 տուժածի մասին:
Մահապարտ ահաբեկիչը պայթյուն է կազմակերպել Քաբուլի հիվանդանոցներից մեկի մուտքի մոտ, որից հետո բուժհաստատություն են ներխուժել զինյալները: Բուժանձնակազմի մի մասին հաջողվել է դուրս փախչել:
Ավելի ուշ տեղեկացվել է, որ անվտանգության աշխատողների կողմից բոլոր զինյալները վնասազերծվել են: ԱԳՆ-ի տվյալներով մահացածների թվում կան երեխաներ: