COVID-19-ը ԵՄ-ում. Ֆրանսիայում կան վարակի բռնկման նոր օջախներ, Իտալիայում բացվել են խանութները
Ֆրանսիայում մեկուսացման միջոցառումների մեղմացումից հետո գրանցվել է վարակի բռնկման ավելի քան երկու տասնյակ նոր օջախ:
«Euronews»-ը տեղեկացնում է, որ դրանցից երեքը գրանցվել է մսամթերքի արտադրության գործարանում: Յուրաքանաչյուր գործարանում վարակակիրներ են եղել մի քանի տասնյակ աշխատողներ:
ԳՈՎԱԶԴ00:17Իմանալ ավելին
Իսպանիայում կայուն ձևով նվազում է վարակի հետևանքով մահերի թիվը, հասարակությունը և իշխանությունները հասկանում են, որ դա հնարավոր եղավ բժիշկների անմնացորդ ջանքերի շնորհիվ, որոնց ուղղված շնորհակալությունները չեն դադարում: Վարչապետ Պեդրո Սանչեսը նշել է, որ մտադիր է այս շաբաթ կրկին դիմել խորհրդարանին վերջին անգամ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու համար:
Իտալիայում սկսել են աշխատել խանութները, ռեստորանները, ինչպես նաև վարսավիրանոցները: Հռոմը հայտնում է մեկուսացման միջոցառումները մեղմելու նոր փուլի մասին: