ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը կրկին հրավիրվել է Ապրիլյան քննիչ հանձնաժողով
Քիչ առաջ՝ ժամը 13:00-ին, մեկնարկել է Ազգային ժողովի 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը, որտեղ երկրորդ անգամ հյուրընկալվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը, որն այժմ զբաղեցնում է վարչապետի խորհրդականի պաշտոնը: Ենթադրվում է, որ հարցուպատասխանը կտևի մի քանի ժամ, իհարկե, գուցե ոչ չորս ժամ, քանի որ սա Կարապետյանի, այսպես ասած, երկրորդ այցն է հանձնաժողով:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Սերժ Սարգսյանը Կարապետյանի մասով որոշ տեղեկություններ է փոխանցել, ուստի նրան կրկնակի հարցաքննելու որոշում է կայացվել։