Միշուստինը հայտարարել է 27 ռեգիոնում սահմանափակումները մեղմացնելու մասին
Ռուսաստանի 27 ռեգիոնում պատրաստ են սահմանափակումների աստիճանական մեղմացման:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Նա հստակեցրել է՝ քանի որ այդ շրջաններում կորոնավիրուսի տարածման ցուցանիշները ցածր են, և մասնագիտացված բաժանմունքներում մահճակալները դատարկ են, ապա հնարավոր է, որ այդ հատվածներում գնան մեղմացման:
«Կորոնավիրուսի տարածման առումով մեր երկրում իրավիճակը շարունակում է մնալ ոչ դյուրին, սակայն ամեն դեպքում կարող ենք ասել, որ հիվանդացության աճը հնարավոր եղավ կանգնեցնել: Շատ զգուշավոր գնահատականներով՝ դինամիկան դրական է»,-նշել է նա:
Վարչապետը նշել է, որ մեկուսացման ռեժիմը հնարավորություն տվեց ժամանակ շահել և թույլ չտալ հիվանդության տարածման պայթյունավտանգ իրավիճակ: