
Արման Բաբաջանյանը անպատասխանատու եզրահանգումներ է կատարել. Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արման Բաբաջանյանի հայտարարություններին.
«ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը կրկին անդրադարձել է վեթինգի թեմային, կրկին անպատասխանատու եզրահանգումներ է կատարել, որի վերաբերյալ ևս մեկ անգամ պարզաբանում եմ.
✅Թե՛ դատական օրենսգրքի փոփոխություններով, թե՛ սահմանադրական փոփոխություններով դատական համակարգում արմատական փոփոխություններ ենթադրող օրակարգը պաշտոնապես բերվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից, մասնավորապես, դեռևս ամռան ամիսներին շրջանառվել և նախորդ տարվա հոկտեմբերին ընդունվել է ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշումը։ Վարչապետի հետ զրույցի ընթացքում նշվել է, որ վեթինգի հարցը ներկայիս Սահմանադրության թույլատրած շրջանակում Դատական օրենսգրքով կարգավորել ենք և լրջագույն գործիքներ ենք ներդրել, որի արդյունավետ կիրառումը պրակտիկայում կարող է իրական փոփոխություններ բերել դատական համակարգում:
✅Երկրորդ, ես նշել եմ, որ համատարած վեթինգի դեպքում, ինչը ենթադրում է հատուկ մարմինների ձևավորում, նրանց համապատասխան մանդատի շնորհում և բոլոր դատավորներին ամբողջական ժամանակահատվածի ստուգում, ենթադրում է Սահմանադրության փոփոխություններ, ընդ որում ես արդեն երկու հարցազրույցներում հրապարակային նշել եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կարծում են, որ սա հնարավոր է անել առանց Սահմանադրության փոփոխությունների, պետք է ներկայացնեն իրենց տարբերակը՝ հիմնավորումներով, ինչը մինչ օրս չի ներկայացվել:
✅Ստացվում է՝ գործ ունենք անպատասխանատու հայտարարությունների հետ:
‼️Պատկերացրեք, որ ոչինչ և ոչ մեկ չի կարողացել խանգարել Կառավարությանը Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը ներկայացնել ԱԺ, որն ի դեպ, համապատասխան հիմքերի դեպքում վերաբերելի է նաև դատավորների ապօրինի ծագում ունեցող գույքին, ոչինչ և ոչ մեկ չի կարողացել խանգարել Կառավարությանը քրեական ենթամշակույթը քրեականացնող հոդվածներ սահմանելու հարցում, բայց, փաստորեն, ըստ պարոն Բաբաջանյանի՝ համատարած վեթինգի մասով ես ինչ-որ պատճառներով համոզում եմ զերծ մնալ:
✅Հ.Գ. Եվս մեկ անգամ շեշտեմ, որ համատարած վեթինգին հնարավոր է անդրադառնալ Սահմանադրության փոփոխություններից հետո և մեր ուղիղ եթերի ընթացքում չի հնչել որևէ միտք, որը կբացառեր նման սցենարի հնարավորությունը: Ավելին, նշել եմ, որ մեզ ոչինչ չի խանգարում Սահմանադրության փոփոխություններով, հաշվի առնելով միջազգային փորձը, ներդնել արդյունավետ համակարգ (ընդամենը խոսել ենք նաև հնարավոր ռիսկերի մասին)»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախարար ռուստամ Բադասյանը:
https://www.facebook.com/rustam.badasyan/posts/3094447817273299?__xts__[0]=68.ARDkduOMCrw4HxwO37dg3durRHVJ43VV6etTD0VcrvE_A13iGF1Ru567ZcpfJsM5wSGviQmAW0uu-7Lm0WS3BtGB8Uk6On4zOzu5zTqZ0852KKi7qCq0Zegx5Xd_oYfyx5WlQngFi0J4oVjCH-lJ6s4wh89SlXEq_IbLe9nIIUdN7di8BzIFDEPXu0RqLMFpCHlch8FtqW8JdcfQdn-fSrGQqYQw1PczHWlI77i1qxMqHQnNWqwQt2THq1E2KNPgBipsh5qq1bPp_Ng9LSp0wngAg5Njgy0p406Acqr1nolZ3TSBEDcprQCIgjRGoom2KUosQTl1ZcLbmIE1yq2x3K1H&__tn__=-R