Մեր Մանեին առողջություն եմ մաղթում:
Ջո Բայդենն իր քարոզարշավի համար ռեկորդային 26 միլիոն դոլար է հավաքել մեկ օր անց այն բանից հետո, երբ Քամալա Հարիսն առաջադրվեց ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։
Հնդկաստանում գրանցվել են COVID-19 կորոնավիրուսի ռեկորդային քանակությամբ դեպքեր. մեկ օրում ախտորոշել են շուրջ 67 հազար վարակվածների:
Հայ-ադրբեջանական հուլիսյան մարտերից հետո առաջին անգամ՝ նախօրեին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Պուտին-Ալիև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի է ունեցել մտքերի փոխանակում հուլիսին տարածաշրջանում ադրբեջանահայկական պետական սահմանում իրավիճակի սրման համատեքստում, և ռուսական կողմը կարևորել է լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողության կանխման կարևորությունը:
Ճապոնիայում առնվազն 10 մարդ է մահացել, եւս 6,6 հազարը ջերմահարվածներով հիվանդանոցներում հայտնվել օգոստոսի 3-ից մինչեւ 9-ն ընկած ժամանակամիջոցում:
«Լիդիան Արմենիա»-ի իրավաբան, փաստաբան, ԵՊՀ դասախոս Նունե Հայրապետյանն այն կարծիքին է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության բնականոն գործունեությունն իրականացնելու իրավունքն արդեն երկու տարի ապօրինաբար սահմանափակված է այն պատճառով, որ որոշակի անձինք փակում են ընկերության տարածքներ տանող ճանապարհները:
Հաճելի ավանդույթի համաձայն՝ կրկին հանդիպել էի երիտասարդների հետ:
«Այնպիսի տպավորություն է, որ հավաքների անցկացման սահմանափակումները հանելուց նախևառաջ օգտվելու է իշխանությունը, որովհետև շշուկներ կան, որ իշխանությունն ուզում է որոշակի հանրահավաքային պրոցեսներ սկսել, որ ապացուցի, թե ինքը դեռևս հանրապետությունում ունի որոշակի լեգիտիմության բազա»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Վլադիմիր Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ, քանի որ իշխանությունն իր որոշումների մեջ ստատիկ չէ, ուստի շատ կարևոր է սպասել այն վերջնական հաստատված փաստաթղթին, որը կվերաբերի վերացված սահմանափակումներին։
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հայկական գերեզմանատուն է պղծվել:
Չինաստանն ընթացիկ տարվա օգոստոսի 12-ի դրությամբ վերականգնել է ավելի վաղ կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատված կանոնավոր ավիահաղորդակցությունն աշխարհի 50 երկրների հետ:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը հույս ունի համագործակցել ԵՄ-ի հետ՝ Բելառուսում առկա ճգնաժամը կարգավորելու համար:
Սերբիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Էլդար Հասանովը ձերբակալվել է ոչ թե Բելգրադում, ինչպես հաղորդում էին ռուսական լրատվամիջոցները, այլ Բաքվում:
Օրերս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, արձագանքելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսաուղերձների վերաբերյալ լրագրողի հարցերին, մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել։
Միգուցե իշխանությունը զավթելու համար մակարդակ պետք չէր, բայց ամեն հինգշաբթի զավթած վարչապետի աթոռը պահելու ու անսահման դատարկությունը ցույց չտալու համար մակարդակ հաստատ պետք է։
Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն հետախուզում է հայտարարել Կիևի շրջանային վարչական դատարանի դատավորների նկատմամբ, որոնք մեղադրվում են պետական իշխանության յուրացման փորձի մեջ։ Հետախուզման մեջ է յոթ դատավոր, այդ թվում՝ Կիևի շրջանային վարչական դատարանի նախագահը։ Ըստ նախաքննության տվյալների խմբի՝ նպատակն է եղել իշխանության յուրացումը ՝ Ուկրաինայի դատավորների որակավորման հանձնաժողովը, արդարադատության բարձրագույն խորհուրդը ազդեցություն տակ վերցնելու և նրանց աշխատանքների համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու միջոցով։
Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ընթանում էր «Սասնա ծռերի» գործով դատական նիստը։
Արբանյակային լուսանկարները վկայում են այն մասին, որ Հյուսիսային Կորեայում վերջերս տեղի ունեցած հեղեղումները, հնարավոր է, վնաս են հասցրել պոմպակայաններին, որոնք միացված էին Յոնբենում գտնվող երկրի գլխավոր միջուկային օբյեկտին:
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացրել են, որ Զարեհ Սինանյանը 2019 թ.-ի հունիսի 14-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում 7 անգամ պարգևատրվել է։ Նշանակում է՝ սփյուռի գործերի գլխավոր հանձնակատարը յոթ ամիս շարունակ ամեն ամիս պարգևավճար է ստացել՝ անգամ դեռ կատարված աշխատանքի արդյունքը տեսնելու, իսկ այս տարի՝ 4։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշում է կայացրել։
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի նախագահությամբ ստեղծվել է պետական բյուջեի նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործման հարցերով ժամանակավոր հանձնաժողով, որի անդրանիկ նիստում հաստատվել է հանձնաժողովի կազմն ու գործունեության կարգը:
Մինչ Հայաստանում կորոնավիրուսային համաճարակի հետևանքով խորանում է տնտեսական ճգնաժամը, վատթարանում է մարդկանց սոցիալական վիճակը և պաշտոնական տվյալների համաձայն` տասնյակ հազարավոր քաղաքացիներ շարունակում են գործազուրկ մնալ, պետական կառույցներում չի դադարում պարգևավճարներ ստանալու պրակտիկան։
Սերբիայում ձերբակալվել է Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը:
Շվեյցարիայի հյուսիսում գտնվող Պֆեֆերսի կոմունայից ոչ հեռու փոթորկի ժամանակ զոհվել են իսպանացի երեք զբոսաշրջիկներ, մեկն անհետ կորել է:
Օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որտեղ հաղթանակ տարավ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն (վեցերորդ անգամ): Ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո Բելառուսի տարբեր քաղաքներում և մայրաքաղաք Մինսկում բախումներ սկսվեցին ցուցարարների (ովքեր դժգոհում էին ընտրությունների արդյունքներից՝ պնդելով, որ ընտրություններին հաղթել է ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան) և ոստիկանական ուժերի միջև․ արդեն իսկ հայտարարվել է առնվազն մեկ զոհի մասին։ Հավելենք, որ իշխանությունների կողմից կիրառվել են արցունքաբեր գազ, ռետինե մահակներ ու լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով կան տասնյակ վիրավորներ: Ներկայումս, ըստ տարբեր տեղեկությունների, հազարավոր ցուցարարներ բերման են ենթարկվել։
Թուրքիան տնտեսական համաձայնագիր է կնքել Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ։ Այս մասին մամուլի ասուլիսին հայտնել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի՝ Ազգային հավաքականի շապիկի վրա Արարատ սարի նկարը չլինելու հայտարարությանը՝ գրում է․ «Այս անհայտ անձը, որը սորոսի գրասենյակից 2 տարի առաջ հայտնվել է ուղիղ խորհրդարանում, փորձել է հայ-թուրքական ինչ–որ հանձնաժողովում իր մասնակցության և մշակված ձեռնարկում հակազգային թեզերի կապակցությամբ հնչող քննադատությանը պատասխանել իրենց դասական՝ «բա դուք ինչո՞ւ Սերժի ժամանակ», «բա լա՞վ էր, որ նախկինների օրոք», «դուք զրկվել եք փողի աղբյուրից, դրա համար եք» տիպի գյադայական հոխորտանքով։
Հունական Limnos ֆրեգատը եւ թուրքական Barbaros դասի Kemalreis (F-247) ֆրեգատը «բախվել են իրար» Արեւելյան Միջերկրականում խուսավարման ժամանակ, սակայն Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբն այդ տեղեկատվությունը չի հավաստում, հաղորդում է Armyvoice.gr պորտալը, որը մասնագիտացած է ռազմական թեմատիկայի բնագավառում։
Հայաստանում ամենաքննարկվող թեմաներից մեկը շարունակում է մնալ Ամուլսարը որպես հանք՝ շահագործել-չշահագործելու հարցը: Վերջերս էլ Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ իրականացրեցին հանք տանող ճանապարհին: