Կառավարությունն օգոստոսի 12-ի արտահերթ նիստում որոշեց երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի օգոստոսի 12-ից ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Բելառուսի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի մրցակից Սվետլանա Տիխանովսկայային հրավիրել են Պետական անվտանգության կոմիտե ու հնարավորություն են տվել սեփական ականջներով լսել այն բանակցությունների աուդիո ձայնագրությունը, ուր նրա զինակիցները նրա իսկ թիկունքի հետևում պայմանավորվում են վճռել վերջինիս ճակատագիրը:
Այտուցային ժանտախտից մահվան եւս մեկ դեպք է գրանցվել Մոնղոլիայում:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` արտակարգ դրություն հայտարարվելու (արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու) դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:
Համավարակը լուրջ փորձաքար էր բոլոր երկրների կառավարությունների համար։ Այն բացահայտեց ուղիղ կապը՝ լավ կառավարման և լավ արդյունքի, վատ կառավարման և մեծ կորուստների միջև։ Յուրաքանչյուր երկրում համաճարակի ընթացքի, կորուստների, հաջողությունների և ողբերգությունների ցուցանիշները կախված են տվյալ երկրի իշխանության կառավարման որակներից։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ օգոստոսի 12-ին, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ընթանում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը։
168.am-ի տեղեկություններով՝ Սիրիայում, Հալեպում, հայկական համայնքում առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի լրջագույն խնդիրներ կան, երբ 9 տարի պատերազմական իրավիճակում գտնվող երկիրը, հայ համայնքն այսօր նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պիտի պայքարի:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Միքայել Համբարձումյանն ու Արմեն Աբազյանը նշանակվել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներ:
Վերջին օրերին մասնավորապես Հալեպի հայ համայնքում ծայրահեղ ծանր իրավիճակ է ստեղծվել․ պսակաձև ժահրի վարակից բազմաթիվ հայ մարդիկ են մահացել բժշկական օգնության բացակայության կամ առողջապահական ոչ պատշաճ ծառայությունների հետևանքով։ Կա դեղորայքի սուր պակաս, ամենապարզ դեղերն անգամ անհասանելի են։ Հալեպում շնչառական սուր խնդիրներով օրական երեք հարյուր մարդ, ըստ ոչ պաշտոնական տեղեկության, դիմում է ստացիոնար բուժում ստանալու, սակայն Սիրիայում առողջապահական համակարգի փլուզման պատճառվ նրանց օգնություն գրեթե չի ցուցաբերվում։
Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սենսացիա․ Ժողովուրդ, լսում ե՞ք, թե Կառավարության նիստին ինչ ա բարբաջում Առողջապահության նախարարի աթոռին նստած անձը: Ասում է՝ «մենք չպտի նպատակ դնենք մեր առաջ վարակակիրների թիվը հասցնել 0-ի, և 50-100 վարակակիր ունենալը պետք է համարենք նորմալ և սովորենք ապրել կորոնավիրուսի հետ»…
Կառավարության որոշմամբ՝ ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգվեց: Սակայն, ի տարբերություն նախորդ ամիսների, առաջիկա մեկ ամսում ՀՀ-ում որոշ սահմանափակումներ կմեղմացվեն, կթույլատրվի որոշ իրավունքներ իրացնել՝ պահպանելով պարետի սահմանած կանոնները՝ մասնավորապես իրականացնել ցանկացած տեսակի հավաքներ՝ ցույցեր, երթեր և գործադուլներ՝ դիմակի կրմամբ և սոցիալական սահմանված հեռավորության պահպանմամբ:
Կորեայի Հանրապետությունում 2011 թվականից ի վեր առավելագույն քանակությամբ զոհեր են արձանագրվել շարունակվող տեղատարափ անձրեւների հետեւանքով:
Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնեց Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմի անդամ Սմբատ Մինասյանը՝ մասնավորապես նշելով. «Ակնակալում ենք, որ դատարանները, վերջիվերջո, մեր բողոքներին ուշադրություն կդարձնեն և օբյեկտիվ դատական ակտ կկայացնեն»:
Օգոստոսի 12-ին Մինսկում ձերբակալել են զանգվածային անկարգությունների համակարգողներին:
Կառավարության արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ:
Դեռևս օգոստոսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր 4 համալսարանների հոգաբարձուների խորհուրդների կազմերը:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, օգոստոսի 10-ին, Արմեն Աբազյանը նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։
Առնվազն վեց ոստիկան է զոհվել Աֆղանստանի արեւելքի Նանգարհարի նահանգում ուղեփակոցի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների գրոհի հետեւանքով:
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ օգոստոսի 6-ին աշխատանքից ազատված փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն առաջիկայում նոր պաշտոն ստանա:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 11-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Աֆրիկա մայրցամաքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 1 մլն 62 հազարից:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 20 միլիոն 290 հազարը:
Մոլորակի վրա ամենամեծ «աղբակղզին» իր չափերով համեմատելի է Ֆրանսիայի հետ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ժակ Իվ Կուստոյի թոռը, օվկիանոսի հետազոտող եւ պաշտպան Ֆիլիպ Կուստոն եւ նրա կինը՝ Աշլան Բրոկը: «Մենք հինգ հսկայական «աղբակղզիներ» ունենք օվկիանոսի մեջտեղում: Դրանք գոյացել են օվկիանոսային հոսանքների առանձնահատկությունների պատճառով… Այնտեղ պլաստիկե իրեր են ընկնում աշխարհի բոլոր կետերից:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը երկրի բնակիչներին հորդորել է վերջ դնել ուտելիքի վատնողությանը: Այդ մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը: Չինաստանի ղեկավարը հայտարարել է, որ «պարենամթերքի նկատմամբ վատնողության երեւույթը սարսափեցնում ու վշտացնում է»:
Նախորդ հրապարակմամբ 168.am-ը գրել էր, որ իշխանափոխությունից հետո Բաց հասարակությունների հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ) կայքում հրապարակվել է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ (ճանապարհային քարտեզ), որում, ըստ ոլորտների՝ օլիգարխ Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող ու մեր երկրում արդեն իսկ խորն արմատներ գցած ու կառավարության մակարդակով հարցեր լուծող հիմնադրամը ներկայացրել էր իր առաջիկա անելիքները:
Օգոստոսի 6-ին 80 տարեկան հասակում մահացել է Թուրքիայի Հանրապետության պատմության ամենահաջողակ կանանցից, «Հարկերի չեմպիոն» և «Հասարակաց տների թագուհի» տիտղոսը ստացած Մաթիլդ Մանուկյանի որդին՝ Քերոփե Չիլինգիրը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Հայ մարդ, դու պարտավո՛ր ես, այո, պարտավո՛ր ես պաշտպանել քեզ ու քո սերունդներին: Օտարը չի գալու քեզ փրկի ոչնչացումից, օտարը չի քո պետության գահավիժումը կասեցնելու, օտարը չի քո փոխարեն՝ քո երկրում հանուն արդարության պայքարելու:
Այսինքն նա փաստացի խոստովանում է, որ մեր կյանքերի գնով էր որոշել վճարել սեփական իշխանությունը երկարացնելու գինը։
Ֆրանսիայում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը վատթարանում է:
Օգոստոս ամսին ամբողջ աշխարհում քաղաքական կյանքը պասիվանում է, դա ունի իր և՛ ավանդական, և՛ ոչ ավանդական պատճառները. մեր երկրում այդ պասիվության ոչ ավանդական պատճառներից մեկն Ամուլսարն է, մյուսը, որը նաև գլխավորն է, այն է, որ փոխվեց ներհայկական քաղաքական խաղատախտակը, դրա պատճառը հուլիսյան դեպքերն էին հայ-ադրբեջանական սահմանին, որտեղ ի հայտ եկավ մի շատ կարևոր փաստ՝ և ադրբեջանցիների, և եվրաատլանտյան դաշինքի ձեռքից վերցվեց այն խաղաքարտը, թե, եթե հայերը չուզենան հող հանձնել, Ադրբեջանը դա կանի ռազմական ճանապարհով։