SARS-CoV-2 կորոնավիրուսն ախտահարում է ոչ միայն շնչուղիները, այլեւ ուղեղը, ինչպես նաեւ կենտրոնական նյարդային համակարգը:
Չնայած պաշտոնապես Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում մոտ ապագայում միանալ Եվրասիական տնտեսական միությանը, ադրբեջանական պրոպագանդան և փորձագիտական հանրությունը շարունակում են խաղարկել այս հարցը Արցախյան հիմնահարցի կարգավորման տիրույթում։ Ադրբեջանական շրջանակներում այս թեման և ուշադրությունն Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության նկատմամբ կրկին ակտիվացել է տավուշյան սրացումից հետո։
Միգուցե 2008 թվականի իրադարձությունները կապ ունեն 2018-ի հետ՝ անձերի ու իշխանության գալու առումով, բայց ես դա չեմ ուզում պնդել, որովհետև դա իմ դաշտից դուրս է: Ես ուզում եմ ասել, որ ես որոշակի նմանություններ տեսնում եմ: Երբ նախկին իշխանություններին այսօրվա իշխանություններն ասում են՝ ռևանշիստներ, ռևանշիստներ են նաև այսօրվա իշխանության մեջ գտնվողները՝ մեկը՝ իր ֆիզիկական ներկայությամբ, մյուսը՝ իր որդու, երրորդը՝ բարեկամի տեսքով: Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե, ի վերջո, ինչ կատարվեց 2018թ.-ին, և արդյո՞ք այն կապ ուներ 2008-ի հետ:
«Ռադիոտունը հատուկ պահպանվող օբյեկտ է, իրականացվում է զինված պաշտպանություն: Իմ հրամանով է եղել, որ չեն կրակել, թե չէ ոստիկանները զինված էին հրազենով, և նրանք իրավունք ունեին ու պարտավոր էին այն կիրառել, երբ իրենց կյանքին ու առողջությանը վտանգ սպառնար: Ես եմ կանգնեցրել: Ես հասցրել եմ զանգել ու ասել՝ կրակոց չլինի: Չեմ գտել նպատակահարմար, որ Ռադիոտուն մտնելու համար մարդ պետք է սպանվի»։
«Սկսենք «Ազատություն» ռադիոկայանի նախագահի հայտարարությունից: Սա ես ճնշում եմ դիտում: Նա պետք է իրազեկված լիներ, որ նրանք՝ այդ տղաները, լրագրողական պարտականություն չեն կատարել, այլ կատարել են ոտնձգություն. Սահմանադրական իրավունք են խախտել, այսինքն՝ թռչող սարքն ուղղակի իջեցրել են իմ բակ, ինձնից 10-15 մ բարձրության վրա և տևական ժամանակ»,- «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարի եթերում ասաց ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն է։
Կարծում եմ, որ ուժայինների ղեկավարների փոփոխությունից հետո, ժողովրդի կողմից ամենասպասվածը գլխավոր դատախազի փոփոխությունն է, ուստի ԱԺ կողմից այս հարցի լուծումը պետք է դառնա օրակարգային ։
Այս մեկ ամսվա մեջ երկրորդն է, ընդ որում՝ ավելի մեծ ժամանակային հատվածով, բայց տարվա մեջ բազմիցս նա վերցրել է: Ես չեմ հաշվում, դա ինձ քիչ հետաքրքիր է, որովհետև գա աշխատանքի, չգա աշխատանքի, տարբերությունը էապես չի զգացվում: Բայց մարտ ամսվանից, ինչ սկսվեց այս կարանտինը, գործընկերներիցս մեկը լավ արտահայտություն արեց, ասում է՝ յուրաքանչյուր վարակակիր աշխատողի հետ Մարությանն ինքնամեկուսացվեց, այսինքն՝ հենց պարզվում էր՝ մեկը վարակակիր է՝ նա ինքնամեկուսանում էր, անցնում էր այդ 14 օրը, հետո նորից պարզվում էր, որ մեկը վարակակիր է, նա նորից ինքնամեկուսանում էր:
Հայաստանի պատմական մայրաքաղաք Անին, որից այսօր հայ–թուրքական սահմանին՝ Ախուրյանի արևմտյան ափին փռված ավերակներն են միայն մնացել, որոշ այցելուների անփույթ ու անխնամ վերաբերմունքի զոհ է դարձել։ Այս մասին հաղորդում է ermenihaber.am–ը։
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով ու թեև որոշակի սահմանափակումներ այս անգամ հանվել են, միևնույն է, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի համոզմամբ՝ 5-րդ անգամ արտակարգ դրության 5-րդ երկարաձգումը կրում է խիստ ձևական բնույթ և ցանկացած պահի, քաղաքական իրավիճակով պայմանավորված, կարող է օգտագործվել իշխանության քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։
Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններն ազատ չեն եղել։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պոիտինի հետ հեռախոսազրույցում իր մտահոգությունն է հայտնել Բլառուսում նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի, քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառման կապակցությամբ և երկխոսության կոչ արել։
Նոր Զելանդիայում 102 օրվա ընթացքում առաջին անգամ հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակման չբերովի դեպքեր. Օքլենդում քովիդ-դրական են ցույց տվել մեկ ընտանիքի չորս անդամների թեստերը:
Ընկեր, դու վարչապետ ես, թե՝ դահիճ․ Արմեն Աշոտյան:
1920 թվականի օգոստոսի 10-ին Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակ տարած Դաշնակիցների և Թուրքիայի միջև ստորագրված պայմանագիրը լուծում էր միանգամից մի քանի տարածաշրջանների կնճռոտ քաղաքական հարցերը, իսկ Թուրքիային՝ իբրև Աշխարհամարտում պարտված կողմի, պարտադրում էր ճանաչել իրենից անկախացող պետությունները և հարևանների հետ ճշտել նոր սահմանները։
«Ոչ։ Անպատասխանատվություն է դրա անտեղի և ամբոխահաճո, ինչպես նաև՝ էժան հայրենասիրություն անելու, կամ քաղաքական դիվիդենտներ ձեռք բերելու համար գործածությունը: Հայրենիքի դռները միշտ էլ բաց են վերադառնալ ցանկացողների համար, բարեբախտաբար, այդ համոզումը կա»:
Չինաստանը ներքին գործերին միջամտություն է համարել ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունն այն մասին, որ ՉԺՀ-ն խախտում է Հոնկոնգի ինքնավարությունը:
Լիտվան Բելառուսին առաջարկում է ստեղծել Ազգային խորհուրդ, որպեսզի իշխանությունն ու ժողովուրդը երկխոսություն վարեն:
Նախագահ Թրամփը հրամայել է ԱՄՆ-ում արգելել ցանկացած գործարք TikTok-ի և WeChat-ի հետ: Այս հրամանն ուժի մեջ կլինի 45 օր:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Այսօր ԱԺ արտահերթ նիստից հետո ճեպազրույցի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց, որ նիստի ընթացքում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին ուղղված իր հարցի պատասխանն իրեն չի բավարարել: Սամսոնյանը փոխվարչապետին հարցրել էր, թե ո՞վ է պատասխանատու վերջին օրերին Ամուլսարում տեղի ունեցած իրադարձությունների, բախումների, տուժած անձանց և ոստիկանական գործողությունների համար, ո՞վ է պատասխանատու այս իրավիճակում Կառավարության լռության համար:
Միլանի ոստիկանները ձերբակալել են դանակով զինված տղամարդուն, որը (ենթադրվում է` սերված է հյուսիսաֆրիկյան մի երկրից) մի քանի րոպե պատանդ է պահել Միլանի տաճարի պահապանին:
Կառավարությունն օգոստոսի 12-ի արտահերթ նիստում որոշեց երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի օգոստոսի 12-ի ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը, ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով։ Դրան հաջորդեց ԱԺ հատուկ նիստը, որի օրակարգում Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու որոշումն էր։
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հիմք չի տեսնում: Այս մասին խորհրդարանի հատուկ նիստում ասաց խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին։
Ղազախստանն օգոստոսի 17-ից վերսկսում է թռիչքները մի քանի երկրներ: Այդ մասին հաղորդել է արդյունաբերության եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:
«Ես Վլադիմիր Գասպարյանին անձամբ ճանաչում եմ, ու կարող եմ ասել, որ քաղաքական և իրավական հարթակից դուրս շատ, կարելի է ասել, նորմալ եմ վերաբերվում իրեն: Եվ համարում եմ, որ, այնուամենայնիվ, ինքն իր վարքագծի մեջ «Ազատության» լրագրողների հետ միջադեպի ժամանակ չափն անցել է և պետք է մնար օրենքի շրջանակներում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով օրեր առաջ ParaTV-ի եթերում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցին, ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ապա անդրադարձավ նաև նախկին ոստիկանապետի այդ նույն հարցազրույցում արված հայտարարություններին.
«Շուտափույտ չեմ համարում շնորհավորանքը, որովհետև, օրինակ, ՀԱՊԿ երկրների ցանկում, որոնք շնորհավորել են, Հայաստանը, կարելի է ասել, վերջինն է եղել՝ որպես շնորհավորող: Բայց դա ուղղակի տեխնիկական բան է, որը որ ասում եմ, պետք չի դրա վրա որևիցե ձևով հենվել: Կասեմ հետևյալը: Յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր երկրի ղեկավար հենվում է այն պաշտոնական տվյալների վրա, որ գոյություն են ունենում այդ պահի դրությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բելառուսում տեղի ունեցած ընտրություններին և ՀՀ իշխանությունների շնորհավորանքին։
Ռուսաստանում Աֆղանստանի դեսպան Լաթիֆ Բախանդը հեռացվել է պաշտոնից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Քաբուլում տեղեկատվական դիվանագիտական աղբյուրը:
Բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է հայտարարել. ՈւՂԻՂ