Ս. թ. օգոստոսի 19-ին, ժամը 12:00-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրում է պաշտոնաթողությունից հետո իր առաջին մամուլի ասուլիսը՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի թեմայով, ինչպես խոստացել էր խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին՝ ս. թ. ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ:
Մեկ անգամ ևս ցանկանում եմ նշել, որ մեր պետության գերխնդիրներից է անկախ, հաշվետու, կանխատեսելի արդարադատություն իրականացնող, հասարակության մեջ հեղինակություն վայելող և պրոֆեսիոնալ դատավորներով համալրված դատական իշխանության կայացումը: Խնդիր, առանց որի լուծման պետությունը և հասարակությունը զարգացման որևէ հեռանկար չունեն:
2020թ-ի օգոստոսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։
Շատ հետաքրքիր ստացվեցին Երևանի շուրջ իրադարձությունները վերջին մեկ ամսում:
Ավստրալիայում գործազուրկների թիվն առաջին անգամ գերազանցել է 1 միլիոնը, իսկ հուլիսին գործազրկության մակարդակը աճել է 0,1 տոկոսային կետով՝ հասնելով 7,5 տոկոսի նշագծին:
28 տարի առաջ լինել-չլինելու վտանգի առաջ հայտնված Արցախի երիտասարդ առաջնորդներին հաջողվեց երկու տարուց էլ պակաս ժամանակում ոչ միայն վերադարձնել ամբողջ Ղարաբաղի վերահսկողությունը, այլև շուրջը հուսալի պաշտպանական գոտի ստեղծել ու սկիզբ դնել հաղթանակներին:
168.am-ի հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը Բելառուսում ծավալվողը որակեց պայքար հին և նոր քաղաքական համակարգերի միջև։ Ըստ նրա՝ հասկանալի է, որ հետսովետական հին համակարգի ներկայացուցիչները փորձելու են պահպանել այդ համակարգը, որոնց մաս է կազմում նաև Ռուսաստանը, և Բելառուսն այդ օղակում առանցքային երկիր է։
Հայաստանում սոցիոլոգիական հարցումներ պատվիրողներ և իրականացնողներ շատ կան, բայց այդ հարցումների արդյունքները կարդացողներ և կարդացածից հասկացողներ շատ քիչ կան, ավելին` այդ մարդկանց թիվը կարելի է հաշվել մատների վրա:
Կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
Իսկ եթե որևէ մեկը կփորձի պետությանը ահաբեկել, ապա խորհուրդ կտամ անգամ մտքով չանցկացնել:
Այսօր Վայոց Ձորի մարզում բացվեցին «Հայրենիք» կուսակցության և Հիմնադրամի տարածքային կառույցները, տեղեկացնում է կուսակցության ֆեյսբուքյան էջը։
«Լուսավոր Հայաստան » կուսակցության ղեկավարի տպավորությամբ նախկին ու ներկա իշխանությունները պայմանավորված են գործում:
Մեծ Բրիտանիայի տնտեսությունն ապրիլից մինչեւ հունիս այս տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ 20,4 տոկոսով կրճատվել է նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետեւանքների պատճառով:
Լեհ լրագրող Վիտոլդ Ռեպետովիչը (Witold Repetowicz) հուլիսի 29-ից օգոստոսի 7-ը գտնվել է Հայաստանում և նկարահանումներ իրականացրել Տավուշում և Արցախում:
Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) 2020 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի անկման կանխատեսումը վատթարացրել է մինչեւ օրական 8,1 միլիոն բարել (անցյալ հաշվետվության մեջ անկումը կանխատեսվել Էր օրական 7,9 միլիոն բարելի մակարդակում), պահանջարկը կկազմի օրական 91,9 միլիոն բարել, հայտնել է գործակալությունն օգոստոսի հաշետվության մեջ:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր և կնոջ հայտարարագրերը. նշենք, որ, ինչպես Ավինյանը, այնպես էլ բազմաթիվ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց հայտարարագրերը ներկայացրել են հայտարարագիր ներկայացնելու համար սահմանված վերջին օրը՝ մայիսի 31-ին։
Ճապոնիայի վճարային հաշվեկշռի հավելուրդն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատհությամբ 86,6 տոկոսով նվազել է:
Մեծ Բրիտանիայի հազարավոր բնակիչներ, որոնք հանգստանալու էին մեկնել Ֆրանսիա, Նիդեռլանդներ եւ Մալթա, փորձում են շտապ տուն վերադառնալ, որպեսզի խուսափեն երկշաբաթյա կարանտինից, որը պարտադիր կդառնա օգոստոսի 15-ից ժամը 4:00-ից (Երեւանի ժամանակով 07:00) նշված երկրներից վերադառնալուց հետո:
Չինաստանը, Իտալիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ղրղզստանն եւ Ղազախստանը դա արել են հիշատակի հատուկ օր սահմանելով։
Չի օգնի, եթե մարդը դմբո է, ուզում է՝ gmail-ի անցնի, ուզում է` ԲՏՌ-ի մեջ նստի, մեկ է՝ աջ ու ձախ լրացնում է իր գաղտնաբառը: Gmail-ը, իհարկե, մի պլյուս ունի՝ այդ ֆիշինգային մեյլերը լավ է բռնում, իսկ mail.ru-ն այնպես չէ, որ վատն է, բայց լավ չի ֆիլտրում: Որ ասեմ՝ այդ «ռեյնջերները» շատ մակարդակով բաներ են անում, այդպես չէ: Այստեղ խնդիրն այն է, որ պետք է թղթի վրա գրված լինի, որ սա կարելի է անել, սա չի կարելի:
Բելառուսում վերջին հինգ օրվա հետընտրական գործընթացները ցույց են տալիս, որ Լուկաշենկոյի իշխանության ժամերն արդեն հաշված են: Նա ստիպված հեռանալու է իշխանությունից: Խնդիրը նրանում է, թե ինչպե՞ս է դա կատարվելու և ի՞նչ է իրենից ներկայացնելու հետլուկաշենկոյական Բելառուսը:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական Սուրբ Փրկիչ և Ս. Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանոցը ավերել են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Հայաստանից գնված ու հայկական պետհամարանիշերով Ռուսաստանում մեքենաներ վարող 300 հազար քաղաքացի, որոնց պնդմամբ, իրենք Ռուսաստանում «հանկարծակի հայտնվել են օրենքից դուրս» կարգավիճակում, բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ԵԱՏՄ երկրներին հրապարակայնորեն փոխանցել Հայաստանի դիրքորոշումն առկա իրավիճակի վերաբերյալ:
Բանակը միշտ իր տեղում է եղել՝ և՛ Վազգեն Սարգսյանի ժամանակ, և՛ Միքայել Հարությունյանի, և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Սեյրան Օհանյանի, եթե սկզբից գանք: Ի դեպ, Սերժ Սարգսյանը պաշտպանության լավագույն նախարարներից մեկն է եղել, իր ժամանակով բանակում լուրջ բարեփոխումներ են իրականացվել: Ինչի՞ ենք մարդու վրա միայն ուզում ցեխ շպրտել, լավ բաներ ունի մարդն արած, չէ՞:
Նավահանգստի պայթյունի՝ պատահար թե՞ ծրագրավորված խափանարարություն լինելու իրականության բացահայտումը թվում է, որ երկրորդական նշանակություն է ստանում: Քաղաքական տրամաբանությամբ նման իրավիճակը դուռ է բացում քաղաքական մեծ քայլերի, նոր գործընթացների: Որքան էլ ոչ բարոյական հնչի, այնուամենայնիվ լայնածավալ եւ աշխարհի ուշադրությունն իր վրա կենտրոնացրած պատահարները լիարժեք օգտագործվում են աշխարհաքաղաքական ծրագրեր գործարկելու:
Մեղադրանքի կողմը պահանջեց խմբի անդամներին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը):
Ռազմական հանցագործությունների համար ներողություն խնդրելու հարցը ուներ շատ պարզ պատասխան. Հայաստանի ռեգուլյար բանակը երբեւէ չի գտնվել Ադրբեջանի տարածքում, հետեւաբար նրան որեւէ հանցագործություն վերագրելը՝ իրականության աղավաղում է։ Իսկ էսպես տպավորություն ստեղծվեց, որ ՀՀ-ն գործել է ռազմական հանցագործություններ, բայց վարչապետը խուսափում է դրանց գնահատական տալուց։
Ամուլսարի հանք տանող ճանապարհները 2 տարուց ավելի փակ են։ Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչները թույլ չեն տալիս, որպեսզի «Լիդիան Արմենիա» ընկերությունն այնտեղ աշխատանքներ կատարի, նշելով, որ հանքի շահագործումը խիստ վտանգավոր է հարակից համայնքների համար, հատկապես՝ Ջերմուկ առողջարանային քաղաքի:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն էլ գնաց։ Միակ ժառանգությունը, որ երկու տարվա արդյունքում նա մեզ թողեց՝ «տղերք» դիմելաձևն է։ Չեմ ասելու, որ խոստացված ճոպանուղին չկա, չեմ աելու, որ մետրոյի կայարանները չկան, չեմ ասելու, որ քաղաքում երկու տարվա մեջ սնկի պես աճել են փնթի կրպակներն ու մեծ բակերում խցկված բարձրահարկ շինությունները։ Էդ ամենի և էլի շատ բաների մասին մենք բազմիցս խոսել ենք։
Զիմբաբվեում սղաճը տարեկան հաշվարկով հասել է 837,53%-ի: