
Էդմոն Մարուքյանը՝ Մանե Թանդիլյանի մանդատը վայր դնելու մասին

Մեր Մանեին առողջություն եմ մաղթում: Վստահ եմ, որ պիտի շուտափույթ հաղթահարենք այս դժվարությունը նույնպես: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա գրել է. «Համոզված եմ, որ առաջիկայում միասին դեռ շա՜տ ծրագրեր կիրականացնենք՝հանուն մեր պետականության և հայրենիքի»:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարել է առողջական պատճառներով պատգամավորական մանդատի վայր դնելու մասին:
https://www.facebook.com/marukyan.edmon/posts/4192232700848425