Ռազմական հանցագործությունների համար ներողություն խնդրելու հարցը ուներ շատ պարզ պատասխան. Հայաստանի ռեգուլյար բանակը երբեւէ չի գտնվել Ադրբեջանի տարածքում, հետեւաբար նրան որեւէ հանցագործություն վերագրելը՝ իրականության աղավաղում է։ Իսկ էսպես տպավորություն ստեղծվեց, որ ՀՀ-ն գործել է ռազմական հանցագործություններ, բայց վարչապետը խուսափում է դրանց գնահատական տալուց։
Ամուլսարի հանք տանող ճանապարհները 2 տարուց ավելի փակ են։ Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչները թույլ չեն տալիս, որպեսզի «Լիդիան Արմենիա» ընկերությունն այնտեղ աշխատանքներ կատարի, նշելով, որ հանքի շահագործումը խիստ վտանգավոր է հարակից համայնքների համար, հատկապես՝ Ջերմուկ առողջարանային քաղաքի:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն էլ գնաց։ Միակ ժառանգությունը, որ երկու տարվա արդյունքում նա մեզ թողեց՝ «տղերք» դիմելաձևն է։ Չեմ ասելու, որ խոստացված ճոպանուղին չկա, չեմ աելու, որ մետրոյի կայարանները չկան, չեմ ասելու, որ քաղաքում երկու տարվա մեջ սնկի պես աճել են փնթի կրպակներն ու մեծ բակերում խցկված բարձրահարկ շինությունները։ Էդ ամենի և էլի շատ բաների մասին մենք բազմիցս խոսել ենք։
Զիմբաբվեում սղաճը տարեկան հաշվարկով հասել է 837,53%-ի:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 21 միլիոն 388 հազարը:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում հինգ հարկանի շենք է փլուզվել:
10 տարի առաջ՝ 2010 թվականի օգոստոսի 20-ին, Գյումրիում տեղի է ունեցել ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված Ռուսական կայսրության սպաների հուշահամալիր-գերեզմանատան՝ վերականգնված «Պատվո բլուր» հուշահամալիրի բացումը և Սբ․ Միխայիլ Արխիստրատիգի մատուռի լուսավորման արարողությունը, որին ներկա են եղել այդ ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո Թուրքիան մտադիր է կասեցնել ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շարունակեք Հայաստանում սպանել քաղաքականությունը, ապաքաղաքականության դրոշի տակ հավաքեք բոլորին, քաղաքական պայքարը փոխարինեք հաշիվմաքրոցիներով, արտաքին քաղաքականությունը պահպանեք միագիծ ռուսական, աշխարհաքաղաքականության մեջ խարխափեք, պատմության դասերը մոռացեք, կրթությունը ավերեք, կորոնավիրուսը «պինցենտով հանեք» և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղարկեք Սթիվեն Սակուրի հետ «Ծանր զրույցի»: Վերջում էլ չմոռանաք Սակուրին հավատաքննել»:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ հայկական զորախումբը կմասնակցի վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների, որից հետո խաղաղարար առաքելություն կիրականացնի Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի լրատվական ծառայությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Իշխանապետության իշխան Ալուս Ֆոն Ունդ Ցու Լիխտենշտայնին՝ Ազգային տոնի առթիվ:
Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես ուղղակի չեմ հասկանում. ո՞վ կամ ի՞նչն է Փաշինյանին ստիպել հայտնվել այս վիճակում: Մի՞թե անգլերենի իմացություն ցուցադրելու մոլուցքն այնքան զորավոր է, որ կարելի է հանուն դրա նման ծուղակ ընկնել։
Ռոմանոս Պետրոսյանի՝ մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո, 168.am-ը վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքրվել էր, թե այդ պաշտոնում ե՞րբ նոր նշանակում կկատարվի, արդյոք քննարկվե՞լ է հնարավոր թեկնածուների հարցը, ինչին Գևորգյանը պատասխանել էր, որ մոտ օրերս նշանակումը կկատարվի:
Եվրոպական որոշ երկրների իշխանությունները փորձում են զսպել կորոնավիրուսի տարածումը: «Euronews»-ը տեղեկացնում է, որ Իսպանիայի կառավարությունը որոշել է հավելյալ միջոցներ ձեռնարկել, մասնավորապես, դիսկոտեկները, գիշերային բարերը փակել, ինչպես նաև սահմանել ծխելու արգելքը փողոցում և այլ հասարակական վայրերում, երբ չկա հնարավորություն պահպանելու երկու մետր սոցիալական հետավորություն: Վերջին երկու շաբաթվա ընթացքում Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության շուրջ 50 հազար նոր դեպք, օրվա կտրվածքով՝ 3 հազար 500:
1992թ. այս օրը` օգոստոսի 15ին, ստեղծվեց Պետական Պաշտպանության Կոմիտեն, որն Արցախում ստանձնեց բացարձակ իշխանություն և ամբողջ պատասխանատվությունը վերցրեց իր վրա: Այն ստեղծվեց հորս առաջարկով և նա էլ գլխավորեց կոմիտեն: Ուրիշ ցանկացողներ առանձնապես չկային էլ: Դա այն ժամանակ էր, երբ ԼՂԻՄ տարածքի կեսից ավելին թշնամու վերահսկողության տակ էր:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Հանձնաժողովի հերթական նիստը։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերջինի ընթացքում քննարկվել են Հայեցակարգի մշակման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև առանձին զեկույցներով են հանդես եկել Հանձնաժողովի անդամներ Արմեն Մազմանյանը և Անահիտ Մանասյանը՝ համապատասխանաբար անդրադառնալով ընտրակարգին/իշխանությունների տարանջատմանն ու հավասարակշռմանը և պաշտոնատար անձանց անձեռնմխելիության ինստիտուտին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել են Արևելյան Միջերկրականում թուրք-հունական հարաբերությունում առաջացած լարվածությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը:
168.am-ը երեկ տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Արտակ Գասպարյանն ազատվել է աշխատանքից: Տեղեկությունը փոխանցել էր ինքը՝ Ա. Գասպարյանը, ֆեյսբուքյան գրառմամբ, այնուհետև ֆեյսբուքից հեռացրել է իր օգտահաշիվը:
Իսկ եթե լուրջ, հարգարժան պարոն Մեսչյան, էսպես չեն գնում՝ «եկա, տեսա, խոստացա, չարեցի ու գնացի»։ Դուք երեւանցուն, ձեր քաղաքական թիմին անվերապահ աջակցություն տված երեւանցուն կամ՝ ձեր թիմի աջակցություն չտված երեւանցուն ուրիշ բան չունե՞ք ասելու, թե ինչպե՞ս եղավ, որ իրականում ոչ մի բան էլ չեղավ ու դուք եւ ձեր թիմը ընդամենը հերթական անիմաստ սկվազնյակները արեցիք»։
Օրեր առաջ Ախալքալաքում տեղի ունեցած ներհայկական զարհուրելի միջադեպի առիթով «Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացրել էր իր վերլուծությունը։ Հրապարակումից հետո մեզ հետ կապ է հաստատել Ջավախքի «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը, ցանկանալով իր մտորումները ներկայացնել զարգացումների շուրջ։ Դավիթ Ռստակյանը թեմային առավելագույնս տեղեկացված անձանցից է, որը երկար տարիներ զբաղվում է Ջավախքի հայության խնդիրներով։
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Արտակ Գասպարյանը հայտարարեց, որ հեռանում է պաշտոնից։
Աշխատանքային այցով Ռիգայում գտնվող Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպել է Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակ Ինեսե Լիբինա-Էգներեին (Inese Lībiņa-Egnere):
Հատկապես հեղափոխականների շրջանակում ոչ այնքան հիասթափություն, որքան մանթրաժ վիճակ է առաջացրել Փաշինյանի հևասպառ, առուն դեռ չթռածին հոպլա ասելու պես շնորհավորանքը Լուկաշենկոյին: Ինչո՞ւ: Կեղծված ընտրությունների, քաղաքական կեղծիքի առիթով ընդվզող հասարակության նկատմամբ ոստիկանության կիրառած բիրտ ուժի դեմ պայքարողը ողջունում է նույնանուն քաղաքական հանցագործությունը` իշխանության գալուց երկու տարի անց: Այ քեզ շրջադարձ: Հիմա դու ո՞ր մեկն ես, ո՞ր դիմակի տակ ես հանդես գալիս:
Թուրքիայի միակ հայկական Վաքըֆլը գյուղում, ամեն տարի օգոստոսի երկրորդ կիրակի օրը նշվում է Սուրբ Մայր Աստվածածնի Վերափոխման տոնը։ Վաքըֆլըի Մայր Աստվածածին եկեղեցում մատուցվում է պատարագ, որից հետո կատարվում է խաղողօրհնեքի ծիսական արարողություն: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցների մեծ մասը շատ արագ հոգեհարազատ համարեցին արժեքային այն համակարգը, որը կար Հայաստանում մինչև 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները: Եթե երրորդ նախագահը լիներ, և նա շնորհավորեր Լուկաշենկոյին, ոչ ոք դա չէր քննարկի, իսկ հիմա մեծ աղմուկ բարձրացավ, որովհետև հակասության մեջ մտան 2018թ. ապրիլ-մայիսին հռչակված արժեքները և կոնկրետ այդ փաստը՝ շնորհավորանքը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով վերընտրվելու առիթով Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին ուղղված՝ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքին:
Թուրք-ադրբեջանական զորավարժություններից անմիջապես հետո ՀԱՊԿ-ն հատուկ զորավարժություն է անելու: Մասնավորապես, «Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ, օգոստոսի 17-20-ը ՀԱՊԿ անդամ երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը, համատեղ հատուկ զորավարժություններ կանցկացնեն Աստրախանի մարզի «Կապուստին Յար»՝ զորավարժարանում՝ «Էշելոն-2020»։
Այս ամենի մասին մենք պետք է անդադար և բոլոր հարթակներում բարձրաձայնենք, բաց չթողնենք ոչ մի հնարավորություն և չկարկամենք, երբ մեզ մեղադրում են ինչ֊որ իրավախախտում թույլ տալու մեջ։
«Ես էլ այդտեղ չեմ տեսնում տրամաբանություն: Նաև սրճարաններում, ինչքան ժամանակ է, մարդիկ նստում են ու կարող են մի բաժակ ջուր վերցնել ու ժամերով առանց դիմակի մնալ: Առհասարակ այս ամառվա պայմաններում խիստ վիճելի են այն բոլոր սահմանափակումները, որոնք առկա են»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց իրավապաշտպան, «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ո՞րն է տրամաբանությունը եթերային տաղավարներում դիմակ կրելու, երբ հաղորդավարի ու հյուրի մեջ կա առնվազն 2 մետր հեռավորություն, իսկ, օրինակ, հիմա արդեն թույլատրվում է անձնական օգտագործման մեքենաներում դիմակ չկրել կամ 40 հոգով միջոցառում անցկացնել: