ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել, որով թույլատրվում է ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված ՀՀ զինված ուժերի ստորաբաժանմանը մասնակցել Ղազախստանում իրականացվող խաղաղապահ գործողություններին։ Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
«Նոր տարին միշտ ավանդական տոն ենք համարել, որովհետև մեզ փոքր ժամանակ դաստիարակել են, որ ամեն տարի լավ տրամադրությունով պետք է դիմավորել Նոր տարին՝ ընտանիքի հետ, երեխաների հետ, ծնողների հետ, որովհետև ինչ կատարվում է արդեն գործող տարվա մեջ, ուզում ես այդ ամեն ինչը թողնես հին տարվա մեջ, Նոր տարին դիմավորես լավ տրամադրությունով, նոր ծրագրերով, գլխիդ մեջ ինչ գալիս է՝ ասում ես՝ այնպես անենք, գոնե նոր տարվա մեջ իրականացնենք…»:
«Անցած տարին Հարավային Կովկասի համար ոչ պակաս բարդ ու ինտենսիվ էր, քան 2020 թվականը, որը տարածաշրջանում մի քանի հազար կյանք խլեց»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում, ամփոփելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական տարին, ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը:
2022 թվականին Հայաստանում արդեն պետք է ձևակերպված լինի նոր համազգային ծրագիրը, ինչի շուրջ, իհարկե, ընդդիմությունն աշխատել է այս ողջ ընթացքում, սակայն փաթեթավորված այն հանրության դատին կներկայացվի 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին՝ հիմքում դնելով ներազգային համերաշխությունն ու հաշտությունը, որի վրա պետք է ամրագրվի այն երազանքը, որի շուրջ պետք է գնալ համաձայնության։
Ղազախստանի Ալմաթի քաղաքում, որտեղ արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ, անկարգություններ են, հունվարի 6-ին կրակոցներ են հնչել։
Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի կարծիքով՝ 2022 թվականը բավականին լարված և քաղաքական առումով լուրջ զարգացումների տարի է լինելու, մասնավորապես՝ Հայաստանի, այդ թվում՝ Արցախի համար։
Զորք ուղարկելով Ղազախստան՝ Փաշինյանն ընդունում է,որ 2008-ի մարտի 1-ին իշխանությունները ճիշտ էին,իսկ ինքը՝ հանցագործ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Ղազախստանում ստեղծված իրավիճակը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում իր աջակցությունն է հայտնել Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։
Ղազախստանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ակցիաներն իրենց ազդեցությունն են թողել ավիաընկերությունների աշխատանքների վրա։ Մի շարք ավիաընկերություններ դադարեցրել են տոմսերի վաճառքները, որոշներն էլ չեղարկել են թռիչքները։
Քրեական օրենսգրքում ծանր վիրավորանքի հոդվածը և պրակտիկան չափազանց մտահոգիչ են, չնայած նրան, որ մարդուն հայհոյելը կամ վիրավորելն ինձ համար որևէ պարագայում ընդունելի չէ:
2021 թվականն առանձնացավ ռազմական և պաշտպանական ոլորտի նախկին ու այդ պահին դեռ գործող բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև՝ ՀՀ-ին և բանակին հիմնական զենք մատակարարողի դեմ իշխանությունների իրավական գործողությունների ակտիվացմամբ, որոնք դեռ չեն մոտեցել իրենց եզրագծին և իրենց շարունակությունն են ունենալու նոր տարվա ընթացքում:
Ղազախստանի առողջապահության նախարարությունը տվյալներ է հայտնել զանգվածային անկարգությունների հետևանքով տուժածների վերաբերյալ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։
Հիշեցման կարգով Նիկոլ Փաշինյանն առանց կոնսենսուսի փաստացի արգելանքի վերցրեց Գեներալ Գնդապետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին. միաժամանակ Ղազախստան, ում իշխանության դիրքորոշումները նույնիսկ Սյունիքի, ոչ միայն Արցախի վերաբերյալ հայտնի են բոլորին հենց կոնսենսուսի հիման վրա զինված ուժեր են ուղարկվում:
ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:
Սույն տխրահռչակ որոշմամբ ու նաեւ այդ մասին ի լուր աշխարհի ՀՀ վարչապետի անունից հայտարարելով` Հայաստանը կորցրեց արտաքին հարաբերություններում մեր հիմնական, թերեւս միակ խաղաքարտը` ժողովրդավարական պետություն լինելու, ժողովրդավարական արժեքների պաշտպանությամբ հանդես եկողի դիրքավորումը։
Անհանգստությամբ և մտահոգությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին։ Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են։ Խստորեն դատապարտում ենք բռնությունը և համոզված ենք, որ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել։
Ամբողջ կյանքում մարտի 1-ից քաղաքական կապիտալ քերած, նախագահ Քոչարյանին «ժողովրդի դեմ բանակ ու տանկեր հանելու» մեջ մեղադրող Նիկոլը հիմա մի ամբողջ ՀԱՊԿ զորախումբ(այդ թվում հայ զինծառայողներ) է ուղարկում Ղազախստան։
Հայաստանում հեղաշրջմամբ իշխանությունը բռնազավթածը, ռադիոտուն գրավածը, Ազգային ժողովը շրջափակածը, դատարանների մուտքերն արգելափակածը, պետությունում մարդու իրավունքներն ու ազատությունները կաթվածահար արած անհայրենիք նիկոլը երրորդ պետությունում պիտի «կանխի» այդ ամենը։
Մի խումբ դատավորներ կազմել և ստորագրել են դատական իշխանության անկախությանը միջամտությունների վերաբերյալ հայտարարություն։ Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը։
Ղազախստանյան իրադարձությունները կարող են շահերի բախման նոր ակտիվ հարթակի վերածվել Ռուսաստանի և Թուրքիայի միջև՝ դրանց հնարավոր հետևանքներով կամ արդյունքներով և այլն։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել
Անցած աշնանը հանրապետության տասնյակ համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դարձան լուրջ իրադարձություններ քաղաքական կյանքում։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ դիմել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին՝ ահաբեկչական սպառնալիքի հաղթահարման հարցում օգնության համար։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի հետ:
Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել: Այդ մասին հաղորդում է «Միր 24» հեռուստաընկերությունը՝ հղում անելով «Սպուտնիկ Ղազախստան»-ին:
Եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախը կարծում է, որ անցած տարին դիվանագիտական և քաղաքական գործընթացներով հարուստ էր Հարավային Կովկասում:
Ցուցարարները Ալմաթիում հրդեհել են «Ղազախստան» պետական հեռուստաընկերության մասնաճյուղը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով «Միր 24» հեռուստաընկերությանը:
«2021 թվականին մենք կարողացանք համախմբել մեր ամբողջ արխիվը։ Ինչպես գիտեք, պատերազմից առաջ Արցախի թեմի առաջնորդարանը գտնվում էր Շուշիում, մեր ամբողջ սրբությունները և արխիվը մնացել էր այնտեղ։ Մենք հիմա այդ ամբողջը վերականգնում ենք, հսկայածավալ աշխատանք ենք կատարել։