Ալմաթիում տեղի ունեցած բախումների ժամանակ հունվարի 5-ին հրազենային կրակոցից 11-ամյա երեխա է զոհվել, հայտնել է Ղազախստանի երեխաների իրավունքների պաշպանը:
Առաջին ինքնաթիռն Ակտաուից Նուր-Սուլթան կթռչի հունվարի 8-ի երեկոյան:
Նախագահները մտքեր են փոխանակել Ղազախստանում կարգուկանոնի վերականգնմանն ուղղված միջոցառումների շուրջ։
«Միր» և «Միր 24» հեռուստաալիքների հեռարձակումն Ալմաթիում լիարժեք վերականգնվել է:
Եգիպտոսում Սինայի թերակղզում ավտովթարի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ:
Ղազախստանի Ալմաթի քաղաքում կրակոցները շարունակվում են:
Ղազախստանի Ժամբիլյան շրջանում ավելի քան 90 մարդ է ձերբակալվել: Յոթ ոստիկան վիրավորվել է, մեկը՝ զոհվել:
Ղազախստանում ի հիշատակ վերջին օրերին տեղի ունեցած դեպքերի հետևանքով զոհվածների նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 10-ը հայտարարել է համազգային սգո օր:
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի օդանավակայանը, որը հունվարի 7-ից վերսկսել է աշխատանքները, ծրագրում է հունվարի 8-ին իրականացնել 6 միջազգային թռիչք:
Ոստիկանությունը Ղազախստանի Ակտաու քաղաքի հրապարակից բերման է ենթարկել բողոքի ակցիայի մի քանի մասնակցի, որոնք հրաժարվել են լքել հրապարակը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 8-ի առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
Միացյալ Նահանգները կարծում է, որ Ղազախստանի իշխանությունները ի զորու են հարթել անկարգությունները սեփական ուժերով՝ առանց ՀԱՊԿ ներգրավման:
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փակենք ղազախական թեման՝ շնորհավորելով Տոկաևին փշոտ հեղաշրջման արդյունքում Նազարբաևի և նրա 30–ամյա կլանին վերջնականապես իշխանությունից հեռացնելու կապակցությամբ:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ահաբեկիչների հետ բանակցություններ չեն կարող տարվել:
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել քաղաքացիներին համախմբվել գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շուրջ՝ ճգնաժամը հաղթահարելու և երկրի ամբողջականությունն ապահովելու համար։
Ղազախստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են հանրապետության Ազգային անվտանգության հանձնաժողովի նախկին նախագահ Կարիմ Մասիմովին. ով մեղադրվում է պետական դավաճանության մեջ:
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում լարային համացանցի հասանելիությունը, որը բացակայում էր հունվարի հունվարի 7-ից, կրկին վերականգնվել է:
Ղազախստանի իրավապահ մարմինները ձերբակալել են արդեն մոտ 4 հազար ահաբեկչի:
Եվրամիությունը պետք է մշակի եվրոպական անվտանգության սեփական առաջարկությունները եւ դրանով կզբաղվի 2022 թվականին, քանի որ ոչ մեկը չպետք է Եվրամիությանը որոշումներ պարտադրի այդ ոլորտում:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Twitter սոցիալական ցանցը ժողովրդավարության անարգանք է համարել:
Ամստերդամում կորոնավիրուսի դրական թեստերի 91 տոկոսի դեպքում հայտնաբերվում է վիրուսի «օմիկրոն» շտամը: Այս մասին հայտնել է Ամստերդամի վարակաբանական վերահսկողական տարածաշրջանային ծառայությունը:
Դեռևս 2021 թ. հոկտեմբերին 168.am-ը Կառավարությանը գրավոր հարցումով էր դիմել՝ պարզելու, թե ի՞նչ է անելու վարչապետի աշխատակազմը նվեր ստացած «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոս բաժնետոմսերի հետ. այն կառավարելո՞ւ է վարչապետի աշխատակազմը, թե՞ մասնավորեցվելու է։
Թուրքիայում հանրապետական դատախազ Նուսրեդդին Սալթաբաշին Դատավորների և դատախազների խորհուրդը հեռացրել է աշխատանքից։ Պատճառը Սալթաբաշի «TikTok» սոցիալական ցանցի թուրքական տիրույթում հրապարակած տեսանյութերն են, որոնք կարճ ժամանակահատվածում վերջինս ֆենոմեն են դարձրել։
Կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամը գերակշռող է դարձել Նորվեգիայում:
Արցախի 80 տոկոս տվողները հայտարարում են, որ առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատեցրել են ու ցույց են տվել՝ ինչպես պետք է աշխատել։
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանին ոչ ոք չի հարցրել՝ կո՞ղմ է Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելուն, թե՞ ոչ:
ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Արեւելյան Եվրոպայում զինվորականների թվի և զորավարժությունների ծավալների երկուստեք կրճատումը: Այս մասին հայտնում է NBC – ն ՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ռուսաստանում կան մի շարք շրջաններ, որոնք իրենց մենթալիտետի պատճառով կարող են գաղափարական ճնշում զգալ անկայունության հարավային գոտիներից։ Մասնավորապես՝ Պովոլժիեն: Հայաստանն անխուսափելիորեն և ավտոմատ կերպով ընկնում է համընդհանուր քաոսացման գոտի, քանի որ գտնվում է ռուսական պերիմետրի առանցքային կետերից մեկում, Ռուսաստանի շուրջ ցանկապատում, որը փորձում են ամեն կողմից հրդեհել:
ՆԱՏՕ-ն մտահոգված է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններով, կողմերին զսպվածության և մարդու իրավունքների պահպանման կոչ է անում: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
2021 թվականը դատական իշխանության համար ծանր փորձությունների տարի էր, որոնց մի մասը, ավաղ, հաջողությամբ չհաղթահարվեց: Այն կարելի է գնահատել՝ որպես վատագույն տարի, քանի որ երբևէ նման կոպիտ միջամտություն արդարադատության իրականացման գործընթացին չէր եղել: Այս մասին, ամփոփելով նախորդ տարին արդարադատության իրականացման որակի տեսանկյունից, ասաց նախկին դատավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Կարինե Պետրոսյանը։