Թուրքմենստանի և Աֆղանստանի հետ սահմանին կրակողների մասին լրատվամիջոցների հաղորդումներն իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին ասվում է Քաբուլում Թուրքմենստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
Եվրամիությունն ընդունել է Մոլդովային 150 միլիոն եվրոյի մակրոֆինանսական աջակցություն տրամադրելու նոր ծրագիր: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ։
2021-ի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով՝ հաշվետու տարում ունեցել ենք մոտ 36 զոհ, շուրջ 30 վիրավոր և ավելի քան 30 նոր ռազմագերի:
Կորոնավիրուսի նոր տարբերակ են հայտնաբերել Ֆրանսիայի հարավում: Հունվարի 3-ին այդ մասին հայտնել է Ավստրիայի Heute թերթի էլեկտրոնային տարբերակը:
ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունները կկայանան հունվարի 12-ին, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական դաշինքի պաշտոնական ներկայացուցչին:
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) 28 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ 40 նոր միջնորդությունները հասել են Թուրքիայի մեջլիս:
Ռուսաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական խորհրդականների՝ հանդիպումը՝ նվիրված ուկրաինական թամատիկային տեղի կունենա հունվարի 6-ին, հավաստել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) նախարարների կաբինետի մամուլի ծառայությունում:
Համավարակի սկզբից ԱՄՆ-ում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման ավելի քան 56 միլիոն դեպք, դրա հարուցած հիվանդությունից մահացել է 820 հազարից ավելի մարդ:
Կոնկրետ օրինակներով և միջազգային-իրավական կարգավորումների վրա հիմնած վերլուծությամբ հստակ ցույց ենք տրված մարդու սահմանադրական իրավունքների համար խորքային վտանգներ պարունակող իրավիճակներն ու մեկնաբանությունները՝ օրենսդրական ապահովագրող կարգավորումների բացակայության պայմաններում, քրեական հետապնդման մարմնի միջամտության վտանգավոր հետևանքները ՀՀ ողջ դատական համակարգի նկատմամբ ու այն էլ անորոշ ժամկետով, ինչպես նաև ցույց են տրված մարդու սահմանադրական իրավունքների ոտնահարման գործնական իրավիճակներ:
Հունվարի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած արտահերթ նիստը, որի օրակարգում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր:
«Ճգնաժամը խորանում է, երկրի վիճակը օրեցօր վատանում է, արդեն ինչքան ժամանակ է՝ բոլորս ասում ենք, որ օր առաջ, ժամ առաջ այս իշխանությունը պետք է հեռանա, միակ ելքը, որ Հայաստանը մտնի նորմալ հունի մեջ, դա է, բայց տեղի չի ունենում: Այսինքն՝ մղձավանջը շարունակվում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Իրաքի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը հունվարի 4-ին պայթանյութով երկու անօդաչու են խոցել Այն ալ Ասադ ռրազմակայանի մերձակայքում, որն օգտագործում են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերը: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է Հայաստանի մաքսային ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը:
Հունվարի 4-ի առավոտյան 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում գտնվող Օգասավարա ճապոնական կղզու մերձակայքում, որն ընկած է Տոկիոյից ավելի քան 1000 կիլոմետր դեպի հարավ:
Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան հայտարարել է, որ Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպմանը, որը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում:
Թուրքական «Պեգասուս» ավիաընկերությունը դիմել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով:
Տյումենում այրվում է Անտիպինի նավթավերամշակման գործարանը: Այդ մասին հաղորդել է 72.ru հրատարակությունը:
Վարդենիս խոշորացված համայնքում ժամը 11:00-ին նախատեսված էր նորընտիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը, սակայն վաղ առավոտից համայնքապետարանի շենքը շրջապատած տասնյակ ոստիկանները պատ կազմելով թույլ չտվեցին, որպեսզի ավագանու անդամները մուտք գործեն համայնքապետարան:
Մարդ է բարիկադավորվել ԱՄՆ-ի Բլումինգթոն քաղաքում գտնվող Ինդիանայի համալսարանին առընթեր հյուրանոցում: Այդ մասին հաղորդել է կրթական հաստատությունը:
Վարդենիսի նորընտիր համայնքապետի երդմնակալության արարողությունը՝ ՈՒՂԻՂ:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունվարի 4-ին շնորհավորական հեռագրեր են փոխանակել երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի առթիվ: Այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են հայ-թուրքական հարաբերություններին:
Հայաստանի խնդիրների խորքային պատճառներից մեկն այն է, որ մեր հանրային-քաղաքական դիսկուրսը լցված է առավելապես իրավիճակային, մակերեսային հարցերով ու դրանց լուծումների փնտրտուքով։ Դա, իհարկե, ունի օբյեկտիվ հիմքեր, քանի որ, ցավոք, Հայաստանի առջև ծառացած են կենսական, անվտանգային ու գոյաբանական այնպիսի հիմնախնդիրներ, առանց որոնց լուծման պետությունը չի կարող երկարաժամկետ զարգացման հեռանկար ունենալ։
Փողը և քաղաքականությունը մշտապես գտնվել են դիալեկտիկական կապի մեջ։ Հատկապես ժամանակակից աշխարհում, երբ քաղաքականությունն իրացվում է առավելապես տեխնոլոգիաների, ազդեցության մեթոդների, գովազդային ու լրատվական արշավների միջոցով, առանց փողի ուղղակի անհնար է զբաղվել քաղաքականությամբ։ Դա, իհարկե, չի նշանակում փողի դերի բացարձակացում քաղաքականության մեջ, և այնպես չէ, որ փողին տիրապետող ցանկացած մեկը կարող է զբաղվել քաղաքականությամբ և հասնել հաջողության։
Նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հավաստիացրել է, որ վերանորոգման աշխատանքները կավարտվեն հունվար ամսվա վերջում, բայց ուսումնասիրությունը վկայում է, որ դա լիարժեք վերանորոգման իրատեսական ժամկետ կարող է չլինել:
Ձայնագրությունից ակնհայտ է, որ խոսողը ՔՊ-ական ավագանու անդամ Մանուչարյանն է, իսկ թե ի՞նչ էր քննարկում աշակերների հետ, ստորև.
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Ալեն Սիմոնյանը չբավարարվելով բյուջեի հաշվին շուրջ 200 հազար դոլարանոց պադավատ գնելով՝ մի բան էլ Կոնդի կառավարական ամառանոցն էր վերանորոգում այնտեղ տեղափոխվելու համար։
«Մենք Հայաստանում և ողջ աշխարհում այսօր ունենք իրավիճակ, երբ սահմանադրականությունը լուրջ մարտահրավերների հետ է առնչվում, և սահմանադրականության համար 1 թշնամի հենց պոպուլիզմ կոչվածն է, քանի որ սահմանադրականությունը ենթադրում է ոչ պոպուլյար, շատ հաճախ՝ լայն շերտերի համար տհաճ, բայց անհրաժեշտ որոշումների կայացում, մինչդեռ պոպուլիզմն իրենից ենթադրում է ականջահաճո թեզերի իրագործում, որոնք հաճախ շատ դժվար է իրագործել»:
Նշվում է, որ Թեհրանը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բանակցային գործընթացում առաջընթացը: Իրանի նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով միջազգային սկզբունքների հիման վրա: «Մենք աջակցում ենք ճանապարհների ապաշրջափակմանը»,-նշել է Իրանի նախագահը:
Ֆրանսիան, որ վերջերս ստանձնել է Եվրոպական Միության խորհրդի նախագահությունը, կշարունակի գործել ի նպաստ տարածաշրջանում խաղաղության, կայունության հաստատման, ինչպես նաև Հայաստանի և՛ Եվրամիության միջև համագործակցության ամրապնդման: Այս մասին հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը: