
Վրաստանի վարչապետը Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ շնորհավորել է հայ ժողովրդին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։
«Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ շնորհավորում եմ մեր հայ հայրենակիցներին և բարեկամ հայ ժողովրդին։ Այս դարավոր պատմությունը, որը հիմնված է եղբայրության և փոխադարձ հարգանքի վրա, բնորոշվում է մեր ժողովուրդների բարիդրացիական և բարեկամական հարաբերություններով, որը, ես համոզված եմ, կշարունակվի ապագայում։ Բոլորին մաղթում եմ խաղաղություն, առողջություն, ուրախություն և հաջողություն»,- նշել է Իրակլի Ղարիբաշվիլին։