«Հերթական անգամ ՀՀ պետական շահը ստորադասվեց ու վտանգվեց». Գայանե Աբրահամյան

Գայանե Աբրահամյանը գրում է. «Հերթական անգամ ՀՀ պետական շահը ստորադասվեց ու վտանգվեց։

Հասկանալի է, որ ՀՀ-ն չի նախաձեռնել, առավել եւս, որոշում կայացրել Ղազախստան ՀԱՊԿ զորքն ուղարկելու վերաբերյալ, սակայն ավտորիտար երկրների խմբակին պետք էր, որ հենց փողոցով, հեղափոխությամբ իշխանության եկած ղեկավարը հայտարարի այս միջամտության մասին։

Հայտարարի հենց նա, ում ծայրագույն ծանր, պատմականորեն ամենասարսափելի օրերին ՀԱՊԿ-ը մենակ էր թողել, պատերազմն ու ՍՈՒՎԵՐԵՆ տարածքի լկտի խախտումն էլ որակել <<զուտ սահմանային վեճ>>։

Անշուշտ հնարավոր էր այս հայտարարությունն անել ՀԱՊԿ խորհրդի անունից, ՈՉ ՀՀ վարչապետի, անշուշտ հնարավոր էր ՀՀ վարչապետի կայքում եւ ֆեյսբուքյան պաշտոնական էջում այդ մասին ՉԳՐԵԼ, հնարավոր էր եւ պետք էր։

Սա ԸՆԴԱՄԵՆԸ տիտղոսային պաշտոն է։ ՀԱՊԿ խորհուրդը ՀԱՊԿ գերագույն մարմինն է, որը բաղկացած է անդամ պետությունների ղեկավարներից, իսկ նախագահ է համարվում զուտ տվյալ պահին կազմակերպությունում նախագահությունը ստանձնած պետության ղեկավարը։

Սույն տխրահռչակ որոշմամբ ու նաեւ այդ մասին ի լուր աշխարհի ՀՀ վարչապետի անունից հայտարարելով` Հայաստանը կորցրեց արտաքին հարաբերություններում մեր հիմնական, թերեւս միակ խաղաքարտը` ժողովրդավարական պետություն լինելու, ժողովրդավարական արժեքների պաշտպանությամբ հանդես եկողի դիրքավորումը։

Դե յուրե մեր ՀԱՊԿ անդամակցությունը միջազգային դերակատարների կողմից ընկալվում էր, հասկանում էին, որ այլ տարբերակ չունենք, բայց հիմա մենք մեզ նաեւ դե ֆակտո լիովին ինտեգրեցինք այդ ավտորիտար, բացառապես մեկ անձի շահը սպասարկող ընտանիք»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Իրանի բանակի զինծառայողներն ուշադիր հետևում են Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի բոլոր տեղաշարժերին և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ իրենց երկրի պաշտպանունակության ամրապնդման համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը բազմաթիվ ամերիկյան նավեր տարածաշրջան ուղարկելու մասին: «Որևիցե նավի ուղարկումը տարածաշրջան ոչ մի չափով չի ազդի Իրանի հաստատակամության և վճռականության վրա՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը: Ուստի Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն ուշադիր հետևում են բոլոր տեղաշարժերին և միաժամանակ ոչ մի վայրկյան չեն կորցնում իրենց երկրի պաշտպանունակության ամրապնդման, ազգային ինքնիշխանության և արժանապատվության պաշտպանության համար», – ընդգծել է Բաղային ամենշաբաթյա մամուլի ասուլիսում: Հունվարի 23-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հետևում է Իրանին և տարածաշրջան է ուղարկում զգալի ուժեր: Նրա խոսքով՝ «այդ ուղղությամբ ընթանում են բազմաթիվ նավեր, շարժվում է մեծ նավատորմ»: Ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավարը նախազգուշացրել էր, որ լրջորեն դիտարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառման հնարավորությունը