ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբեր ամսին երկու կարգադրություն է ստորագրել՝ պարգևատրումների մասին։ Կարգադրություններից առաջինը ստորագրվել է դեկտեմբերի 17-ին, հրապարակվել՝ դեկտեմբերի 21-ին ։ Համաձայն նշված կարգադրության՝ միանվագ դրամական պարգեւատրմամբ խրախուսվել են Ազգային ժողովի պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 10-ին կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որը կանցկացվի տեսակոնֆերանսի միջոցով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Կրեմլից:
Կողմերն աջակցություն են հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջարկին՝ ամենամոտ ժամանակում տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացնելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայկական կողմը՝ որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կզբաղվի այդ միջոցառման կազմակերպմամբ»:
Մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել ճգնաժամի խաղաղ կարգավորման համար։ Դրսի ռազմական աջակցությունը պետք է հարգի Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, ինչպես նաև բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները։
Դեկտեմբերի 23-ին կայացավ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի երդմնակալությունը, սակայն այդ թիմին Ոստիկանությունը թույլ չէր տվել մուտք գործել համայնքապետարան։ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատական հայց էր ներկայացրել՝ համայնքապետի ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով:
Դե ձեզ տեսնեմ, «դուխով» իշխանություն»։
Ռումինիայի ներքին գործերի նախարար Լուչիան Բոդեն հայտարարել է, որ հունվարի 8-ից սկսած երկրում կտորից պաշտպանիչ դիմակ կրելը հավասար կլինի դիմակ չկրելուն, դիմակի բացակայությանը, որի համար կսահմանվի 570 դոլար տուգանք:
Ավստրալիայում կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր գրանցվել է օրական վարակումների ամենամեծ թիվը՝ ավելի քան 116 հազար նոր դեպք, մահացել է 25 մարդ:
2021 թվականի տարեմուտին՝ դեկտեմբերի 30-ին, Կառավարությունը չզեկուցվող հարցով ընդունել է իրենց համար մի կարևոր որոշում։ Այսուհետև Կոնդի առանձնատներում, որը ժողովրդին հայտնի է կառավարական դաչաներ անունով, հարկատուների հաշվին կապրեն ոչ միայն այս կամ այն գերատեսչության հատուկ պաշտպանության ենթակա պաշտոնյաներն իրենց ընտանիքներով, այլև ցանկացած պաշտոնյա, որի վերաբերյալ վարչապետի աշխատակազմը որոշում կկայացնի ու անհրաժեշտ կհամարի, որ պետք է ապրի հարկատուների հաշվին՝ Կոնդի առանձնատներում։
Կորոնավիրուսով վարակված անձանց հոսպիտալացումների թիվը շուտով ԱՄՆ-ում կդառնա ամենաբարձրը՝ գերազանցելով անցյալ տարվա հունվարին գրանցված ռեկորդային բարձր ցուցանիշը, ինչը պայմանավորված է օմիկրոն շտամի տարածմամբ:
«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի որոշումն ավելի շատ պայմանավորված է որոշակի ակնկալիքներով: Մենք անընդհատ փորձում ենք թերագնահատել Նիկոլ Փաշինյանին՝ նրան ներկայացնելով ապիկար. բնականաբար, ունի ապիկարություն, անմեղսունակություն և, ինչո՞ւ չէ՝ հանցավոր մտադրություն, բայց այստեղ կա նաև որոշակի քաղաքական ակնկալիքների նպատակ»:
Վրաստանում հունվարի 8-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 622 նոր դեպք:
Էկոնոմիկայի նախարարությունը մեկ անձից 100 միլիոն դրամի գնում է կատարել Երևանի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ (2021 թվականի նոյեմբերից այդ պաշտոնում նշանակվել է Սուրեն Պապիկյանը) Գևորգ Մուրադյանին պատկանող «Մետրիկա» ընկերությունից։
Ղազախստանում անկարգությունների հետևանքով բիզնեսին հասցված վնասի չափը կազմում է ավելի քան 88.1 մլրդ տենգե (ավելի քան 200.4 մլն ԱՄՆ դոլար):
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն Ապրիլյան պատերազմի հանգամանքները մոտ մեկ տարի ուսումնասիրելուց հետո այդպես էլ չհրապարակեց արդյունքները, մինչդեռ Ադրբեջանում 2016-ի Ապրիլյան պատերազմը դեռ օրակարգում է և, ըստ էության, նոր բացահայտումներ են սպասվում՝ հաշվի առնելով «Թարթառի գործը»:
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե հունվարի 8-ին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` չի համապատասխանում իրականությանը:
Այսպիսով, վարչապետ կոչեցյալը հերթական անգամ ցուցադրեց իր թքողական վերաբերմունքն ազգային շահերի նկատմամբ, նրան չի հետաքրքրում, որ ազգայնականորեն տրամադրված ղազախներն ինչեր կարող են անել Ղազախստանի հայերի հանդեպ։
Կառավարությունը հունվարի 5-ին որոշում ընդունեց՝ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակել։
Ղազախստան մեկնած հայկական զորախմբին բաժին է հասել Ալմաթիի կենտրոնական շուկայի հսկողությունը։ Փաստորեն, Ղազախստանում հայերն առաջնորդվեցին «Որտեղ հաց, էնտեղ կաց» հայտնի տարբերակով։
Եթե մի կողմ դնենք Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների սոցիալ-տնտեսական գործոնը և խնդիրը դիտարկենք ահաբեկչական, արմատական էլեմենտների ակտիվացման և, չի բացառվում, ներթափանցման տիրույթում, ապա ակնհայտ է, որ այդ տեսանկյունից մեր տարածաշրջանը ևս խոցելի է։
Ալմաթիի օդանավակայանը փակ կլինի մինչև հունվարի 10-ը:
«Ղազախստանում չափազանց բարդ իրավիճակ է ստեղծվել, որի հիմքում, ամենայն հավանականությամբ, առաջին հերթին ներքաղաքական կոնտեքստն է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ղազախստանյան իրադարձություններին ու ՀԱՊԿ որոշմանը՝ միջամտել իրավիճակին։
Արցախի Հանրապետության դատախազությունից հայտնում են, որ ադրբեջանական ավտոշարասյունը Քաշաթաղի շրջանի Աղավնոյի անցակետում տեղակայված խանութի դիմաց պարբերաբար կայանելու և ադրբեջանցիներից ենթադրաբար վտանգ զգալու պատճառով, այսօր ժամը 13-ի սահմաններում հերթական կայանման պահին հիշյալ խանութի աշխատակցի կողմից ձեռնարկվել են պաշտպանական միջոցներ, այդ թվում ցուցադրվել է, հավանաբար, ռազմամթերք։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել է, որ հանրապետության տարածքում ահաբեկչական հարձակումների օջախները պահպանվում են, և դրանց դեմ վճռական պայքարը կշարունակվի:
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերում թշնամու զինված ուժերի ներկայացուցիչները դիմել են հերթական սադրանքին և կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
Ղազախստանի մի շարք շրջանների խանութներում, հիպերմարկետներում կրկին սկսել են բանկային քարտերով վճարումներ ընդունել:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ դատելով պաշտոնական տեղեկատվությունից, Ղազախստանում կյանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն հուն։ Այսօրվանից քաղաքների միջև սկսելու են գործել նաև գնացքները։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներն ավարտել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Հայաստանի զինված ուժերի զինծառայողների տեղափոխումը Ղազախստան:
Վարդենիսի տարածաշրջանի Վերին Շորժա համայնքում ադրբեջանական զինծառայողները կրկին փորձել են սադրանքի դիմել։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել, ինչի արդյունքում փոխհրաձգություն է սկսվել:
Ալմաթիի փողոցներում անցակետեր են տեղադրվել, կա զինտեխնիկա: