
Ղազախստանի ամբողջ տարածքում սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ

Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել: Այդ մասին հաղորդում է «Միր 24» հեռուստաընկերությունը՝ հղում անելով «Սպուտնիկ Ղազախստան»-ին:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ինչպես փոխանցում են ականատեսները, Ալմաթիում ցուցարարները գրավել են Ազգային անվտանգության կոմիտեի տեղական վարչության շենքը:
Ավելի վաղ ցուցարարները նախկին մայրաքաղաք Ալմաթիում գրավել էին նաև նախագահի նախկին նստավայրը, Ալմաթի քաղաքի վարչակազմի շենքը և հրդեհել «Ղազախստան» պետական հեռուստաընկերության մասնաճյուղը:
Նախօրեին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 5-19-ը երկշաբաթյա արտակարգ դրության ռեժիմ էր սահմանել Ալմաթիում, Մանգիստաուի և Ալմաթիի մարզերում և պարետային ժամ՝ ամեն օր 23:00-ից մինչև 07:00-ն: