Հիշեցնենք, որ Վարդենսի խոշորացված համայնքում ավագանու 27 մանդատներից 13-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն են, իսկ մյուս 2 խմբակցությունները միավորվել են և ունեն ընդհանուր թվով 14 մանդատ:
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովի մասին։
«Շատ կարևոր է միասնականությունը: Պետք է այսչափ իրար չատենք ու անվստահություն չունենանք: Կարծում եմ, որ մեր միասնականությունը կբերի փրկություն, հակառակ դեպքում՝ շատ լավ խոսք կա. եթե բաժանես՝ հեշտությամբ կկարողանաս տիրել»,- 168.am-ի հետ զրույցում ամփոփելով 2021թվականը՝ ասաց ԱՄՆ-ում բնակվող լիբանանահայ երաժիշտ, երգահան, ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Փիթեր (Պետրոս) Ջամբազյանը՝ Փիթեր Ջեմը:
Ղազախստանի Ժանաօզեն քաղաքում շարունակվում են բողոքի ակցիաները՝ կապված գազի գնի հետ: Հունվարի 1-ից երկրում գազի գինը բարձրացել է, իսկ քաղաքացիները բողոքում են՝ պահանջելով իջեցնել այն: Կապույտ վառելիքի թանկացման դեմ ակցիաներ են անցկացվել նաև Մանգիստաու շրջանի մի քանի գյուղերում: Ակտաու քաղաքում ևս քաղաքացիները նույն պահանջով դուրս են եկել փողոց: Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը հանձնարարական է տվել շտապ դիտարկել Ժանաօզենում ստեղծված իրավիճակը:
2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո իրենց բնակավայրերը կորցրած արցախցիների համար արդեն երկրորդ տարին է, ինչ Ամանորը նշելու ո՛չ ցանկություն ունեն, ո՛չ տրամադրություն։
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է «Ֆրանս պրեսը»՝ չբացառելով, որ հոսպիտալացման պատճառը կարող էր լինել աղիքային խանգարումը:
«Ուզում եմ ասել, որ 2021 թվականը, ինչպես 2020 թվականը դեռ չի՛ ավարտվել, որովհետև ամբողջ Հայաստանը և Արցախը հայտնվել է մի տեղապտույտի մեջ, որ դաժանաբար չի ավարտվում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, Եռաբլուրի այդ ահագնացող տեսարանից հետո տաժանակիր վիճակը, ցավոք սրտի, շարունակվում է և գնալով ավելի ու ավելի է վատանում․․․ Արցախը հանձնելու և Հայաստանը թուրքի ոտքերի տակ փռելու պատերազմը դեռ չի ավարտվել․․․»,- ասաց Մարգարիտ Եսայանը։
Ալվարդ Պետրոսյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանն իշխանության գալիս Ռոբերտ Քոչարյանից ժառանգել է կայուն պետություն և, ըստ նրա, կարողացել է արժանավայել պահել այդ պետությունը՝ ունենալով հզոր դիվանագիտություն։
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով ախտահարման 147 դեպք: Այդ մասին հաղորդել է Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնը:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պլանավորվում է հունվարին: Այդ մասին հաղորդել է BILD տաբլոիդը:
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի կարծիքով՝ այս իշխանությունների օրոք մեկնարկած բանակցությունների ճակատագիրը կախված է վարչապետի կողմից հավանական զիջումներից: Ամերիկահայ գործիչը չգիտի՝ արդյո՞ք թուրքերը կցանկանան հարաբերություններ հաստատել հայերի հետ, եթե վարչապետը զիջումներ չանի, կառչած մնա մեր ազգային շահերից:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունվարի 2-ին Միացյալ Նահանգների ղեկավար Ջո Բայդենի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է մոտ օրերս Ուկրաինա – ՆԱՏՕ հանձնախմբի նիստի անցկացման հարցը:
Նրա խոսքով՝ երբ գործող իշխանություններն անընդհատ հայտարարում են թուրք-ադրբեջանական տանդեմի հետ բարեկամության մասին, դա վկայում է այն մասին, որ ամբողջ հանրապետությունը հայտնվել է անդունդի հատակին.
ՄԱԿ-ին առընթեր Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ-Ռավանչին կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ԱՄՆ-ին եւ Իսրայելին պատասխանատվության ենթարկել գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության համար:
Իսկ էս նկարը նաև քո պատկերն ա: Բարոյալքված, զինվորական հագուստով մարդիկ պարում են իրենց հայրենիքն ու հայրենակիցներին կործանած դավաճան տականքի հետ:
44-օրյա պատերազմում հերոսաբար զոհվեց Նարեկ Օհանյանը։ Որդու մարմինը գտնելու օրը Օհանյաններիտուն աղավնի է մտել ու յոթ օր պատշգամբից չի հեռացել։ Լուրը բարի չէր, բայց՝ Նարեկի հոգին ու սիրտըտուն էր վերադարձել։ Նարեկը տան փոքր զավակն էր։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակն Անդրկովկասում:
Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել:
Այնուհետեւ Սուդանի բանակի գեներալ ալ Բուրխանը երկրի ժողովրդին հղած հղած ուղերձում հայտարարեց երկրում արտակարգ դրություն մտցնելու, նախարարների կաբինետի եւ սուվերեն խորհրդի արձակման մասին:
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ իր ծառայակիցներին սպանած սերժանտ Ավազլի Էլհան Մահամադ օղլին հայտնաբերվել է. նրան ձերբակալել են՝ որպես կասկածյալ:
Հունվարի 2-ին Կոլումբիայի Արաուկայի դեպարտամենտում՝ Վենեսուելայի հետ սահմանին, առնվազն 20 մարդ է դարձել «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» կազմացրված կազմակերպության նախկին անդամների եւ «Ազգային ազատագրության բանակի» զինյալների միջեւ ծայր առած բախման զոհ:
Դավիթ Տոնոյան, հարցուպատասխանից տպավորությունն այնպիսին է, որ չխոսելու դիմաց Փաշինյանին գործարք ես առաջարկում։
Բեռնատար նավ է հարձակման ենթարկվել Եմենի Ռաս Իսա նավահանգստի մերձակայաքում:
Ավելի քան վստահ եմ, որ անգամ մեծ ցանկության դեպքում պարզապես անհնարին է լինելու հակադրվել անկախ մասնագիտական փորձաքննության արդյունքներին։
Արցախյան 44-օրյա պատերազմը, ի թիվս այլ գործոնների, իսկ գուցե առավելապես Հայաստանի դիվանագիտության տապալման հետևանքն էր։
Նոր սկսված 2022 թվականը ծանր, չափազանց ծանր տարի է լինելու Հայաստանի ու Արցախի համար, և իրատեսությունը պահանջում է դուրս գալ ամանորյա կենացների տրամաբանությունից ու ազնվորեն խոսել այդ մասին հասարակության հետ։
Ադրբեջանի սահմանապահ ծառայության զինծառայողը սպանել է 3 ծառայակցի ու դիմել փախուստի, այս մասին տեղեկացնում է minval.az-ը։ Միջադեպը գրանցվել է այսօր՝ երեկոյան։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մայրաքաղաքի առաջին քաղաքապետը դարձավ, որը հեռացավ իմպիչմենթով, իսկ քաղաքապետի պաշտոնի համար քարոզարշավը սկսեց հանրությունը սևերի ու սպիտակների բաժանելով։ Ավելի ուշ՝ Երևանի քաղաքապետ ընտրվելուց հետո, իր կողմից սևերի ու սպիտակների բաժանված ժողովրդին բաժանեց չար ու բարի ուժերի։
Բանակի լինելիության մասով Փաշինյանի վտանգավոր և կործանարար մյուս գործողություններին առանձին կանդրադառնանք, իսկ եթե մեկ բառով՝ Փաշինյանը փորձում է իրագործել Ադրբեջանի և Թուրքիայի ծրագիրը՝ «հայկական բանակ չկա և չպետք է լինի»: Բանակ, որը սպառնալիք հանդիսանա թուրք-ադրբեջանական տանդեմի համար:
«Ճիշտ է, նրանք որևէ տոն նշելու տրամադրություն չունեն, բայց ոչ էլ ցանկություն ունեն իրենց գյուղը լքել, ամուր կանգնած են իրենց հողին։ Նոր տարվա շունչ, եռուզեռ առհասարակ չկա։ Ժողովուրդը մի տեսակ կոտրված են»,- նշեց Օնիկ Ավագյանը։