
Զորք ուղարկելով Ղազախստան՝ Փաշինյանն ընդունում է, որ 2008-ի մարտի 1-ին իշխանությունները ճիշտ էին, իսկ ինքը՝ հանցագործ. Շարմազանով

Զորք ուղարկելով Ղազախստան՝ Փաշինյանն ընդունում է,որ 2008-ի մարտի 1-ին իշխանությունները ճիշտ էին,իսկ ինքը՝ հանցագործ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Զավեշտ. 2018-ին փողոցի միջոցով Հայաստանում իշխանություն զավթածը հանդես է գալիս իր ղազախ «հեղափոխական եղբայրների» դեմ։
ՀԱՊԿ-ն ամենաշատ վարկաբեկած «վարչապետը» դարձել է ՀԱՊԿ կանոնադրության պաշտպան։
Բա ո՞ր ՀԱՊԿ «նամակ» գրելը գիտես,ինչո՞ւ 2020-ի նոյեմբերի 16-ին չգրեցիր,երբ թշնամին ակնհայտ հարձակում էր գործել։
Զորք ուղարկելով Ղազախստան՝ Փաշինյանն ընդունում է,որ 2008-ի մարտի 1-ին իշխանությունները ճիշտ էին,իսկ ինքը՝ հանցագործ։
Հ.Գ. «Ինքնիշխան» վարչապետ…վայելեք «հպարտ հեղափոխականներ»»,- գրել է Շարմազանովը։