Բագրատ Եսայանին մեղադրանք չի առաջադրվել

Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տեղեկացնում եմ, որ ինձ որևէ մեղադրանք չի առաջադրվել, նորից հարցաքննություն արվեց, տրվեցին նույն հարցերը, որոնց, բնականաբար հրաժարվեցի պատասխանել, այս ամենը նորից գնահատելով քաղաքական ենթատեքստով իրականացվող քրեական հետապնդում ընդդիմության նկատմամբ։ Բնականաբար, շարունակելու եմ Նիկոլի ԱԱԾ-ի հաղորդագրության հետքերով հետևողական քայլեր անել, որոնց մասին ձեզ տեղյակ կպահեմ»։

Հիշեցնենք, որ Բագրատ Եսայանն այսօր հրավիրվել էր ԱԱԾ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031