Մարտի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում:
ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի՝ ներկայում Բաքվի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաքում կանցկացվի հանդիսավոր միջոցառում՝ կազմակերպության կառույցների, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի մասնակցությամբ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կարծում է, որ Ռուսաստանի անդամակցրւթյան հնարավոր դադարեցումը ՄԱԿ-ի Համաշխարհային տուրիստական կազմակերպությանը (ՅՈՒՆՎՏՕ) կարող է կործանարար նախադեպ ստեղծել բազմակողմանի համակարգի գործունեության համար: Մարտի 17-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հեռախոսազրույցը կկայանա մարտի 18-ին Վաշինգտոնի ժամանակով առավոտյան 09:00-ին (Երեւանի ժամանակով 17:00-ին):
Չորս տարի մեկը մյուսին հաջորդող արհավիրքներ ու դրանց դիմակայելու ցանկության ի սպառ բացակայություն։
Մոսկվայում մարտի 17-ին կայացել են միջգերատեսչական ձևաչափով հայ-ռուսական խորհրդակցություններ կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով փոխգործակցության երկկողմ միջկառավարական հուշագրի իրականացման վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
Ֆրանսիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Փաստորեն 2018 թվականից հետո, երբ Հայաստանի իշխանությունն անընդհատ ասում էր՝ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՓՈԽՎԵԼ, սա նկատի ունե՞ր։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մարտի 17-ի առավոտվա դրությամբ կազմել է 463 միլիոն 906 հազար 453: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: портала Worldometer: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 58 հազար 277 մարդու:
Սաուդյան Արաբիայի Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամը հավանություն է տվել ավելի քան 229 միլիոն դոլար գումարի մի քանի վարկերին՝ թագավորության պարենային անվտանգության ապահովման համար մթերքների ներմուծումը խթանելու նպատակով: Մարտի 17-ին այդ մասին հաղորդվում է Twitter-ի՝ հիմնադրամի էջում։
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 888-ով: Մահացել է 17 մարդ։
Ուկրաինայից 100 հազարից փոքր-ինչ ավելի փախստականներ են ներկայում գտնվում Մոլդովայում: Այդ մասին հայտնել է հանրապետության ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների տեսչության ղեկավար Ալեքսանդր Օպրյան:
CRTC կանադական կարգավորիչը երկրում արգելել է RT եւ RT France հեռուստաալիքների հեռարձակումը, որոնք ֆինանսավորվում են Ռուսաստանի կառավարության կողմից: Այդ մասին հաղորդում է CBC հեռուստառադիոկորպորացիան:
Գերմանիայում կորոնավիրուսով ախտահարման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 294 931-ով, ինչը դարձել է ամենաբարձր ցուցանիշը համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտի (ենթարկվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) առողջապահության նախարարությանը)՝ մարտի 17-ին հրապարակված տվյալները։
Վիետնամը բացել է սահմանները միջազգային ճանապարհորդների համար եւ երկու տարվա սահմանափակումներից հետո վերականգնել 14-օրյա անայցագիր մուտքը 13 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների համար՝ առանց հաշվի առնելով մուտք գործող անձանց պատվաստման կարգավիճակը։
Սա է արձանագրելու պատմությունը։
«Կարող էին մերժել, բայց պարզ չէ, թե ինչ հետևանքներ կլինեին: Ըստ էության, փորձել են ԵԱՀԿ ՄԽ-ին դիմելով՝ որոշակի ժամանակ շահել, և իրենց պատկերացումներով ինչ-որ բան ակնկալում են թուրքական կողմից, որ գուցե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում հնարավոր լինի ավելի մեղմացուցիչ կետեր ստանալ: Թուրքիայից մշտապես ասում են, որ պետք է ընդունել Ադրբեջանի առաջարկած պայմանները»:
Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ հասնելու բոլոր խնդիրների համապարփակ լուծմանը։
Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը նաև ողջունեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ուկրաինայի հարցով Հայաստանի Հանրապետության քվեարկությունը:
«Թուրքական և ադրրբեջանական խոսույթում հային դիմելու մի լոզունգ կա՝ «անպատիվ հայ»։ Հիմա, այն, ինչ անում է այս իշխանությունը, գալիս է ամրապնդելու հենց այդ տեսակետը, որովհետև, ինչպե՞ս կարող է հասարակությունը մեկ տարի անց մոռանալ 5000 զոհի և Արցախի մեծ մասի կորստի վիշտն ու այսպես ուժեղ տառապի Թուրքիայի հետ հարաբերություն հաստատելու ցանկությամբ»,- ասաց Մելքոնյանը՝ ընդգծելով՝ այս իշխանությունը գնում է կապիտուլյացիայի երկրորդ փուլի։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է առաջիկա ժամերին հեռախոսազրույց անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին նա հայտնել է մամուլի ասուլիսին:
Արարատ Միրզոյանը և Միրչա Ջոանան նաև մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատարանում պարտվել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Միեւնույն ժամանակ, Կոմիտեն որոշել է պահպանել եւ ամրապնդել հարաբերությունները Բելառուսի քաղաքացիական հասարակության և ընդդիմության հետ երկրի սահմաններից դուրս:
«Ես միայն մեկ բան կասեմ՝ «ղալաթ ա» անում, որ նման հարցը դնում է քննարկման։ Ինքն այստեղ քննարկման հա՞րց է տեսնում, այսինքն՝ պե՞տք է հարևանություն անենք թշնամու հետ։ Կրկնում եմ՝ «ղալաթ ա» անում։ Գիտե՞ք՝ խնդիրը որն է, որ ժողովրդի կարծիքը կամ վերաբերմունքն իրենց քննարկած հարցերի վերաբերյալ չեն հարցնում, միայն իշխանության անդամների կարծիքն է, ամեն ինչ անում են, հետո բարդում ժողովրդի վրա»։
«Areda Survey» հետազոտական ընկերությունը փետրվարի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում սոցհարցումներ է իրականացրել Թուրքիայում որին մասնակցել է 2000 մարդ Թուրքիայի տարբեր շրջաններից։
Բոլորին խնդրում եմ չանտեսել Ծավ գյուղի հատվածում ՀՀ ներխուժումը և դա նույնպես նկատի ունենալ բոլոր գործողություններում:
Պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որում նախ հերքում է «սոցիալական ցանցերով և տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, թե մարտի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սադրանք են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին, ինչի հետևանքով հայկական կողմից մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել», ապա հորդորում է սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություններ հրապարակելիս հիմնվել բացառապես պաշտոնական հաղորդագրությունների վրա:
Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ռեջեփ Էրդողանին Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների մանրամասները:
Դեպի Կապան տանող հիմնական ճանապարհի հետ համեմատած՝ այլընտրանքայինը համեմատաբար անվտանգ են համարում թե՛ Ծավի, թե Ճակատենի գյուղապետերը, բայց, որ դիտարկվում է թշնամու կողմից, չեն ժխտում։