Մոլդովայի ՆԳՆ-ում 100.000 ուկրաինացի փախստականներ են հաշվել երկրի տարածքում
Ուկրաինայից 100 հազարից փոքր-ինչ ավելի փախստականներ են ներկայում գտնվում Մոլդովայում: Այդ մասին հայտնել է հանրապետության ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների տեսչության ղեկավար Ալեքսանդր Օպրյան:
«Մոլդովայի տարածքում շարունակում են մնալ Ուկրաինայի 100 հազար 832 քաղաքացիներ, նրանց գրեթե կեսն անչափահասներ են: Ընդամենը Մոլդովայի ՆԳՆ-ի միգրացիայի եւ ապաստանի հարցերի բյուրոյում ստացվել է ապաստանի տրամադրման 4748 դիմում, նրանց գրեթե կեսն ուրիշ երկրների քաղաքացիներ են, որոնք տարհանվել են Ուկրաինայից»,-մարտի 16-ին Օպրյան հայտնել է լրագրողներին:
Նրա խոսքով՝ ընդամենը փետրվարի 24-ից մինչեւ մարտի 16-ը Ուկրաինայից Մոլդովա են մուտք գործել 309 հազար 723 փախստականներ, երկրից մեկնել են 207 հազար 671-ը: Օպրյան նշել է, որ փախստականների հոսքն աստիճանաբար կրճատվում է, մարտի 8-ից վերաբնակների թիվը Մոլդովայի տարածքում 130 հազարից կրճատվել է մնչեւ 100 հազար:
Դա հնարավոր է դարձել Ռումինիայի եւ Եվրամիության մյուս երկրների հետ պայմանավորվածությունների շնորհիվ, երկրներ, որոնք համաձայնել են «կանաչ միջանցքներ» կազմակերպել Մոլդովայի տարածքով ԵՄ-ի երկրներ փախստականների տարանցման համար: Ուկրաինայի իրադրության կապակցությամբ Մոլդովայի խորհրդարանը երկրում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել 60 օրով՝ սկսած փետրվարի 24-ից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: