Բաժիններ՝

Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թվի ռեկորդ է սահմանվել

Գերմանիայում կորոնավիրուսով ախտահարման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 294 931-ով, ինչը դարձել է ամենաբարձր ցուցանիշը համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտի (ենթարկվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) առողջապահության նախարարությանը)՝ մարտի 17-ին հրապարակված տվյալները։

Նախորդ հակառեկորդը սահմանվել է մարտի 10-ին, երբ մեկ օրում հայտնաբերվել է վարակման 262 752 դեպք: Համավարակի սկզբից վարակ է հայտնաբերվել ԳԴՀ-ի 17 990 141 բնակչի մոտ: Կորոնավիրուսի հարուցած հիվանդության հետեւանքներից 24 ժամում երկրում մահացել է 278 հիվանդ:

Գերմանիայում մահացու վախճանների ընդհանուր քանակը հասել է 126 420-ի: Ապաքինվել է շուրջ 14 142 500 մարդ: ԳԴՀ-ում քովիդի տարածման յոթնօրյա ցուցանիշը (վարակման դեպքերի թիվը 100 հազար մարդու հաշվով) նույնպես հասել է առավելագույն բարձր մեծության՝ 1 651,4: Մարտի 16-ին այն կազմել է 1 607,1, անցյալ շաբաթ՝ 1 388,5, իսկ մեկ ամիս առաջ՝ 1 385,1: Յոթ օրվա ընթացքում կորոնավիրուսով հոսպիտալացված հիվանդների թիվը 100 հազար բնակչի հաշվով, կարեւոր ցուցիչը հասարակական կյանքի հնարավոր սահմանափակումների համար, կազմում է 7,45, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս