Պուտինը և Էրդողանը քննարկել են Ուկրաինայի հարցը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի հարցը: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ռեջեփ Էրդողանին Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների մանրամասները:

Էրդողանն իր հերթին հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները դրական արդյունք կտան:

Թուրքիայի նախագահի խոսքով` եթե մշտական հրադադար հայտարարվի, ապա ճանապարհ կբացվի երկարաժամկետ կարգավորման համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031