
ՌԴ-ի անդամակցության դադարեցումը ՄԱԿ-ի կազմակերպությանը կործանարար նախադեպ կդառնա. Գուտերիշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կարծում է, որ Ռուսաստանի անդամակցրւթյան հնարավոր դադարեցումը ՄԱԿ-ի Համաշխարհային տուրիստական կազմակերպությանը (ՅՈՒՆՎՏՕ) կարող է կործանարար նախադեպ ստեղծել բազմակողմանի համակարգի գործունեության համար: Մարտի 17-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը ոչ մի կարգի դեր կամ լիազորություններ չունի ՄԱԿ-ի Համաշխարհային տուրիստական կազմակերպության նկատմամբ, որը ՄԱԿ-ի համակարգի մասնագիտացված ինստիտուտ է»,- ասել է Դյուժարիկը: «Սակայն, նրա (գլխավոր քարտուղարի) կարծիքով՝ դա կարող է կործանարար նախադեպ ստեղծել բազմակողմանի համակարգի գործունեության համար»,- նշել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը: Ինչպես մարտի 8-ին հայտնել են ՅՈՒՆՎՏՕ-ում, կազմակերպության Գործադիր խորհուրդը որոշել է անցկացնել արտահերթ Գլխավոր ասամբլեա կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության հնարավոր դադարեցման հարցի լուծման համար: