Բաժիններ՝

Կանադայում արգելել են RT-ի և RT France հեռուստաալիքների հեռարձակումը

CRTC կանադական կարգավորիչը երկրում արգելել է RT եւ RT France հեռուստաալիքների հեռարձակումը, որոնք ֆինանսավորվում են Ռուսաստանի կառավարության կողմից: Այս մասին հաղորդում է CBC հեռուստառադիոկորպորացիան:

CRTC-ում պարզաբանել են, որ երկու հեռուստաալիքներն էլ հանվել են այն օտարերկրյա ռեսուրսների ցուցակից, որոնց թույլատրված է Կանադայում տարածել իրենց ծրագրերը: Որպես այդ քայլի պատճառ նշվել է «չափորոշիչներին ծրագրերի անհամապատասխանությունը»:

2022 թվականի մարտի սկզբին կարգավորիչն արդեն նախազգուշացրել էր, որ հակված է այդպիսի որոշում ընդունելուն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031