Ուկրաինայում ռազմական գործողությունների 24-րդ օրը նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդես է եկել նոր տեսաուղերձով՝ կոչ անելով Մոսկվային հանդիպել և համապարփակ բանակցություններ սկսել:
Այսպիսի հնարավորություն ընձեռող երկրները թույլ են տալիս քաղաքական և բիզնես էլիտաներին, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձանց հազարավոր դոլարների ներդրումներ անել (այդ թվում՝ անշարժ գույքի ոլորտում) և ներդրման դիմաց ստանալ այդ երկրի անձնագիր և վիզա։ Կարիբյան ծովում գտնվող Սենթ Քիթս և Նևիսն առաջին երկրներից էր, որը նման ծրագիր մշակեց (1984):
Բրիտանական մեդիա-կարգավորող մարմինը՝ Ofcom-ը ետ է կանչել Russia Today հեռուստաալիքի հեռարձակման լիցենզիան։
ՆԱՏՕ-ն ոչ մի դեպքում չի միջամտի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը, փոխանցում է Deutsche Welle-ն։
Իրավիճակն արդեն այնպիսին է, որ Հայաստանը միանշանակ պետք է արտահայտի իր դիրքորոշումը. Նատալյա Սաղիյան:
Ուզում ես անկախ, ազգային պետություն լինե՞լ, թե դառնալ Էրմենիստան. Ավագ Հարությունյան:
Պաշտոնական Անկարան Ուկրաինայում ծավալվող դեպքերն օգտագործել է՝ հերթական անգամ բարձրացնելու ՄԱԿ-ի կառուցվածքը փոփոխությունների ենթարկելու գաղափարը:
Հուսով եմ, այս հրապարակումից հետո կհաջողվի գտնել և Սահմանադրական դատարան վերադարձնել Սահմանադրությունը։
Չկա ռուս-ուկրաինական հակամարտություն. հակամարտությունը ՌԴ և ԱՄՆ միջև է. Հայկ Նահապետյան:
ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Խինշտեյնը հույս է հայտնել, որ «ՅուԹյուբ» ընկերության գործունեությունը Ռուսաստանում չի արգելափակվի:
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի` արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի «B+» վարկանիշը` «կայուն» հեռանկարով:
Պետականաշինության թուրքական փորձը ենթադրում է էթնիկ զտումներ և Ցեղասպանություն. Սերգեյ Մելքոնյան:
Ունենալու ենք այլ աշխարհ, և ՀՀ-ն ստիպված է լինելու վերանայել արտաքին քաղաքականությունը. Ա. Զաքարյան:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Ռուսաստանն ունի բոլոր հիմքերը՝ չվստահելու Ուկրաինայի ներկայիս ղեկավարությանը:
Ինչ այսօր կատարվում է Ուկրաինայում, 44-օրյա պատերազմի շարունակությունն է. Վահրամ Մկրտչյան:
Նորվեգիայի ոստիկանությունը հաստատել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռի անձնակազմի մահվան փաստը:
Մենք պետք է գնանք դեպի Միութենական պետություն. Հայկ Բաբուխանյան:
«1974 թ. ստեղծված եվրոպական անվտանգային ճարտարապետությունը, որ հայտնի է՝ որպես Հելսինկյան եզրափակիչ ակտով ամրագրված դրույթներ, սկզբունքներ, այլևս չի գործելու: Չի բացառվում է, որ վերանայումներ լինեն ՄԱԿ-ի ԱԽ մշտական կազմում, ԵԱՀԿ-ում, ՆԱՏՕ-ն, վստահ եմ, վերանայվելու է, վերանայվելու է ՆԱՏՕ-ի կազմը:
Հիշում եք՝ ժամանակին մի ծառ կտրելու համար քիչ էր մնում ՄԱԿ-ի ԱԽ-ում այդ հարցը բարձրացնեին, այսօր, երբ կան լրջագույն խնդիրներ, այդ մարդիկ չկան. Վահան Բաբայան:
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն երկրի Գերագույն դատարանի կողմից «Տելեգրամ»-ն արգելափակելու մասին որոշումը ցավալի է համարում:
«Ռուսաստան – Արևմուտք հակամարտություն. մեր տեղը նոր աշխարհակարգում»՝ համաժողով. ՈՒՂԻՂ
Սերդար Բերդիմուհամեդովը մարտի 19-ին պաշտոնապես ստանձնել է Թուրքմենստանի նախագահի պարտականությունները:
Ուկրաինան զրկվել է Ազովի ծով դուրս գալու հնարավորությունից:
Հիշեցնենք, որ Վարդենիս խոշորացված համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո ավագանու 27 մանդատներից 13-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն են, իսկ մյուս 2 խմբակցությունները միավորվել են և ունեն ընդհանուր թվով 14 մանդատ:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը խորը մտահոգություն է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Միացյալ Արաբական Էմիրություններ կատարած այցի առնչությամբ:
ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինը հայտարարել է, որ հուսով է՝ մոտ ժամանակներս հանդիպել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ:
Ամերիկյան ռազմական ինքնաթիռը, որում չորս մարդ է եղել, Նորվեգիայի հյուսիսում կործանվել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ինքնաթիռը մասնակցում էր ՆԱՏՕ-ի Cold Response զորավարժություններին:
Փախստականների թիվը, որոնք Ուկրաինայից Լեհաստան են ժամանել Ուկրաինայում ռազմական գործողություն լսկսվելու սկզբից, գերազանցել է 2 միլիոնը: Այս մասին Twitter-ում հայտնել է հանրապետության սահմանապահ ծառայությունը:
Միգրացիայի միջազգային կազմակերպությունից տեղեկացնում են, որ Ուկրաինան լքողների թվում 162 հազարը օտարերկրացիներ են:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մարտի 18-ի առավոտվա դրությամբ կազմել է 465 միլիոն 943 հազար 45: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: