
«Նիկոլն իր քայլերով պարտված Ադրբեջանին դարձրեց հաղթող». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կապիտուլյանտներ, ձեր Նիկոլի «կառուցողական» գործընկեր Ալիևն ասում ՝ 30 տա Ադրբեջանը միջազգային բոլոր հարթակներում պարտված է եղել, իսկ այսօր դարձել է հաղթող։
Իսկ ու՞մ է պարտված եղել։
Կարո՞ղ է Նիկոլին ու նիկոլականներին։
Իհարկե՝ ոչ։
Նիկոլն իր քայլերով պարտված Ադրբեջանին դարձրեց հաղթող։
Իսկ Ալիևի այս ինքնախոստովանությունն ևս մեկ արձանագրում է, որ Լևոնը, Վազգենը, Ռոբերտը և Սերժը՝ հաղթողներ են, իսկ Նիկոլը՝ պարտված։
Հավերժ պարտված ու կապիտուլյացիայի սիմվոլ։
Սա է արձանագրելու պատմությունը։
Նա թեկուգ ուշացումով, բայց գնահատում է հաղթողներին և դաժանորեն վարվում պարտվողների ու կապիտուլյանտների հետ»։