Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան ավելի քան 229 մլն դոլար է տրամադրել պարենային անվտանգության ապահովման համար

Սաուդյան Արաբիայի Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամը հավանություն է տվել ավելի քան 229 միլիոն դոլար գումարի մի քանի վարկերին՝ թագավորության պարենային անվտանգության ապահովման համար մթերքների ներմուծումը խթանելու նպատակով: Մարտի 17-ին այդ մասին հաղորդվում է Twitter-ի՝ հիմնադրամի էջում։

«(Սաուդյան Արաբիայի) Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամը` շրջակա միջավայրի, ջրային տնտեսության եւ գյուղատնտեսության նախարար Աբդել Ռահման բեն Աբդել Մուհսեն ալ Ֆադլիի գլխավորությամբ հավանություն է տվել ավելի քան 861 միլիոն ռիալի (շուրջ 229,5 միլիոն դոլարի – ծանոթ. խմբ.) մի շարք վարկերի՝ գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման համար (ձեռնարկությունների) շրջանառու կապիտալի ֆինանսավորման նպատակով»,- ասված է պետական հիմնադրամի հայտաարության մեջ:

Ինչպես պարզաբանել է տնօրենների խորհրդի փոխնախագահ Մունիր բեն Ֆահդ աս Սահլին, այդ որոշումն ընդունվել է երկրի ղեկավարության ցուցումներով՝ «պարենամթերքի պաշարների ապահովման եւ դրանց մատակարարումների կայունացման նպատակով, ինչպես նաեւ մատակարարումների շղթայում ցանկացած ընդհատումների կանխման համար»՝ ընթացիկ միջազգային իրադարձությունների լույսով:

Այդ ֆինանսավորումն իրականացվում է հիմնադրամի՝ թագավորության պարենային անվտանգության բարձարցման եւ գյուղատնտեսության օժանդակման ծրագրերի շրջանակներում եւ վերաբերում է գարուն, եգիպտացորենին եւ սոյային, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս