Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել է 888-ով
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 888-ով: Մահացել է 17 մարդ։
Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 1 միլիոն 639 հազար 678 դեպք:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել է 2 հազար 831 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել է հաղթահարել է 1 միլիոն 594 հազար 11 հիվանդ:
Մահացել է 16 հազար 612 մարդ: Մեկ օրում արվել է կորոնավիրուսի 21 հազար 620 թեստ, այդ թվում 2297-ը՝ հակագենի եւ 20 հազար 617-ը՝ ՊՇՌ-թեստ:
Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 4,11 տոկոս, վերջին 14 օրում՝ 10,92 տոկոս, վերջին յոթ օրում՝ 7,54 տոկոս:
Ներկա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ է ստացել 2 միլիոն 838 հազար 287 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 1301 հոգի:
Ներկայում ստացիոնար հսկողության տակ գտնվում է 986 քաղաքացի: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: