Օտար երկրների և Հայաստանի հեղինակավոր գիտհաստատությունների, համալսարանների մի խումբ հայ գիտնականներ և գիտաշխատողներ՝ մտահոգ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությամբ, պահանջում են Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։
Մեր խնդիրները և մեր լրջության մակարդակը պայթյունավտանգ հակադրության մեջ են։ Մենք օնլայն ռեժիմով ձևակերպում ենք պետություն կորցնելու նոր բանաձև. պրոբլեմների վտանգավորության սրընթաց աճն ուղեկցվում է լրջության սրընթաց անկմամբ։
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 17-ի առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու Ադրբեջանի հետ սահմանային շրջաններում իրականացվող ամրաշինական, մարտական հենակետերի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև հետևելու մարտական հերթապահության կրման ընթացքին։
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին, որը վարում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, կարճ անդրադարձ եղավ գերիների փոխանակման գործընթացին: Ավինյանը հիշեցրեց, որ այս շաբաթ տեղի է ունեցել գերիների փոխանակման առաջին փուլը, և, որ շարունակական աշխատանքներ են ընթանում գերիների տվյալների ճշտման և հետագա փոխանակման քայլերի ուղղությամբ.
Սյունեցիները փակել են Երևան-Կապան մայրուղին․ ՈՒՂԻՂ
Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվեց «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանը:
Ես գիտեմ, որ ձեզանից շատերն ունեն նույն ապրումները, գնահատականներն ու ցանկությունները, ինչ հայ ժողովրդի մեծամասնությունը՝ աղետալի պատերազմից հետո։ Դուք գիտեք նաեւ, որ ունեք մեղքի ձեր բաժինը այս պատերազմի հասունացման, դիվանագիտական տապալումների եւ մեր արտաքին քաղաքականության ճակատագրական ձախողումների համար։
168.am-ի հետ զրույցում Ռուբեն Մելիքյանը, ով պաշտպանում է Շուշան Պետրոսյանի շահերը, ասաց, որ երգչուհու բերման ենթարկվելուց հետո ոստիկանությունում իրենց պարզաբանել են, որ Շուշան Պետրոսյանին փնտրել են ու չեն կարողացել գտնել, ինչը տարակուսանք է առաջացրել, քանի որ, մեղմ ասած, շատ դժվար է չգտնել Շուշան Պետրոսյանին, եթե փնտրում եք:
Հրշեջները լիկվիդացրել են պահեստաշենքում բռնկած հրդեհը Նովոսիբիրսկի Կորովի շրջանում:
Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել սոցցանցերում և զանգվածային լրատվության միջոցներում տարածված տեղեկատվության վերաբերյալ, որի համաձայն ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության բաժնի պետ Ջանիկ Մարությանը սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է:
Կառավարությունը հաստատեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացքում պետության տիրապետությանը հանձնված գույքի հավատարմագրային կառավարման համար մրցույթ անցկացնելու կարգը և հավատարմագրային կառավարման պայմանագրի օրինակելի ձևը: Ըստ նախագծի հիմնավորման, դրա ընդունման արդյունքում կկանոնակարգվեն պետության տիրապետությանը հանձնված գույքի հավատարմագրային կառավարման համար մրցույթ անցկացնելու հետ կապված հարաբերությունները և կսահմանվի հավատարմագրային կառավարման պայմանագրի օրինակելի ձև։
Թուրքիան շարունակում է Կատարի հետ համագործակցությունը ռազմական ոլորտում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մեկնել է Մոսկվա: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Արեն Պետունցը հայտնեց. «Մարուքյանը կարճատև այցով այցելել է Մոսկվա»:
Հայոց պատմության նորագույն շրջանում մենք ունեցել ենք հաղթող և ստեղծող առաջնորդ: Առաջնորդ, ով կանգնած է եղել Արցախյան գոյապայքարի ակունքներում և ամենածանր պահին (իսկ դա 1992-ի օգոստոսին էր) ստանձնելով կործանման եզրին հայտնված հայկական նորանկախ Երկրորդ հանրապետության փրկության պատասխանատվությունը՝ հաջողել է իր հզոր զինակիցների հետ միասին անել այն, ինչն անզոր են եղել անել նախորդները:
Ֆրանսիայի Կլամար քաղաքի քաղաքային խորհուրդը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման և Արցախի ինքնիշխանության ճանաչման մասին բանաձև է ընդունել։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
168.am-ի հավաստի տեղեկություններով`աշխատանքից ազատման դիմում է գրել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, պատերազմի ժամանակ ոստիկանության կամավորական գումարտակի Լաչինի հրամանատար, ոստիկանության գնդապետ Մհեր Անտոնյանը:
Ձեր հետ պայմանավորվածությունը կարող է ընդամենը մեկը լինել. ձեզ դատող դատավորը կարող է չլինել Ֆարխոյանի ցուցակից Կարենը, Մնացը կամ Արտուշը։ Նրանք ձեր գրպանային, կամազուրկ դահիճներներն էին։ Ժամանակավոր կառավարությունը կերաշխավորի արդար դատաքննություն։
Դեկտեմբերի 17-ին Նախագահ Քոչարյանը եռօրյա մասնավոր այցով մեկնել է Մոսկվա։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակից։
Պրն Փաշինյանը պնդեց, որ պատերազմը անխուսափելի էր, և նույնիսկ յոթ շրջանների հանձնումը չէր կանխի այն։ Այս պնդումը չունի որևէ իրական հիմնավորում, քանի որ սեղանի վրա դրված էր Լավրովի պլանը, դրանց շուրջ Ադրբեջանը տարիներով բանակցում էր, և գնաց ռազմական լուծման միայն նրանից հետո, երբ պրն Փաշինյանը իր անմիտ գործողություններով հնարավորություն տվեց նրան հայկական կողմին ներկայացնել որպես ռազմատենչ և ապակառուցողական։
Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը սպառնում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախի հարակից տարածքներում թուրքական կանոնավոր զորամիավորումների հաստատմանը զուգահեռ ավելի է շեշտադրվում այդ երկրի ագրեսիվ գործելաոճը:
Հայաստանը պետք է քաղաքական նոր գործընթաց սկսի Ռուսաստանի հետ։
Հ․Բագրատյանի պնդմամբ Ն․Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանն ամեն ինչ արել են, որ բանակը պատերազմում չհաղթի։ «Օրինակ՝ ատոմակայանի թափոնները շաղ չտվեցին թուրքերի վրա։ Առաջին օրից եմ ասել»,- «Ա1+»–ի հետ զրույցում ասել է նա։
Միացյալ Նահանգների ներքին գործերի նախարար Դեւիդ Բեռնհարդտը վարակվել է նոր կորոնավիրուսով:
Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ձեռնարկած քայլերի արդյունքում մերժել է Ադրբեջանի կառավարության պահանջը՝ սույն թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված միջանկյալ միջոցը վերացնելու մասին:
«Որևէ մեկը նախապես նրան չէր հրավիրել ոստիկանություն կամ որևէ կերպ չէր տեղեկացրել, որ իրեն ուղղված հարցեր կան։ Սա բացարձակ ապօրինություն է»։
Մարդու իրավուքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հերթական որոշումն է կայացրել ի վնաս թուրքական պետության։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այսինքն՝ սա նաև շանս է բոլոր այն մարդկանց համար, որոնք կարծում են, որ հայկական քաղաքականության մեջ ասելիք ու անելիք ունեն։ Սա շանս է, գուցե, 1991–2020 թվականների Հայաստանի որոշ կոնստրուկտիվ դեֆեկտներ վերացնելու։ Սա շանս է գործելու։ Գործը, ընկերներ, այնքան շատ է լինելու, որ ոչ ոք անգործ չի մնա։
«Փաստ» թերթը գրում է․ «Հայաստանում հետպատերազմական իրադարձությունները զարգանում են կայծակնային արագությամբ։ Պատերազմում փաստացի պարտությունը Հայաստանի հանրությունը չի ընդունում որպես ազգային պարտություն. օր օրի ավելի ու ավելի է ակնհայտ դառնում, որ պարտությունը կրել է իշխանությունը և Նիկոլ Փաշինյանն անձամբ։ Հասարակությունը գրգռված է, նյարդային և շոկի մեջ։