
ԱՄՆ-ի ներքին գործերի նախարարը վարակվել է կորոնավիրուսով. Reuters

Միացյալ Նահանգների ներքին գործերի նախարար Դեւիդ Բեռնհարդտը վարակվել է նոր կորոնավիրուսով: Դեկտեմբերի 17-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության մի ներկայացուցչի:
Գործակալության տվյալներով՝ Բեռնհարդտի մոտ բացակայում են վարակման ախտանիշները, նա կշարունակի աշխատել տնից:
Միացյալ Նահանգներում ներքին գործերի նախարարությունն ուժային գերատեսչություն չէ, այն զբաղվում է հիմնականում դաշնային հողերի օգտագործման եւ բնական պարաշների արդյունահանման հացերով, ինչպես նաեւ տնօրինում է զանազան ծրագրեր՝ կապված ամերիկացի հնդկացիների, Ալյասկայի եւ Հավայան կղզիների բուն բնակչության հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: