ՄԻԵԴ-ը հերթական որոշումն է կայացրել ընդդեմ Թուրքիայի

Մարդու իրավուքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հերթական որոշումն է կայացրել ի վնաս թուրքական պետության։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Եվրադատարանի կողմից բավարարվել է Անկարայի զարգացման գործակալության աշխատակից, աշխատանքից ազատված Համիթ Փիշքինի ներկայացրած հայցը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը թուրքական պետությանը մեղավոր է ճանաչել արդար դատավարության իրավունքը և անձնական, ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը ոտնահարելու մեջ։

Տեսանյութեր

Լրահոս