«Հներն այսպես թե այնպես վերադառնելու են․․․ Կարող ինչ գործչի էլ վերցնես, նախկին իշխանական այս կամ այն թիմի հետ կապ է ունենալու»

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Ի՞նչ անեմ, եթե զզվում եմ Նիկոլից ու հասկանում եմ, որ պետք է դրանից օր առաջ ազատվել, բայց վախ ունեմ, որ Նիկոլի փոխարեն հները կարող են գալ»։

Հներն այսպես թե այնպես վերադառնելու են, որովհետև պետական գործիչները, պետական կառավարման փորձ ունեցող թիմերը iPhone չեն, որ ցանկացած պահի գնաս խանութից 1000 դոլարով նորն առնես ու 3–4 տարի հեռախոսի մասին չմտածես։

Կարող ինչ գործչի էլ վերցնես, նախկին իշխանական այս կամ այն թիմի հետ կապ է ունենալու։

Բայց մի կարևոր բան էլ կա «նախկինաֆոբների» համար։ Որևէ նախկին իշխանական ուժ չի կարողանալու իշխանության մենաշնորհ ստանալ։ Բոլորն ուզած-չուզած պիտի հաշվի նստեն իրար հետ։

Բոլորը պիտի համաձայնության գան։

Եվ այդ համաձայնության մաս այսօր կարող է դառնալ ցանկացած անձ, ցանկացած ուժ, որը.

ա) հասկանում է Նիկոլից բխող մահացու վտանգը Հայաստանի համար;

բ) պատրաստ է և կարող է Հայաստանը վերականգնելու ԴԺՎԱՐԱԳՈՒՅՆ գործում իր ներդրումն ունենալ։

Այսինքն՝ սա նաև շանս է բոլոր այն մարդկանց համար, որոնք կարծում են, որ հայկական քաղաքականության մեջ ասելիք ու անելիք ունեն։ Սա շանս է, գուցե, 1991–2020 թվականների Հայաստանի որոշ կոնստրուկտիվ դեֆեկտներ վերացնելու։ Սա շանս է գործելու։ Գործը, ընկերներ, այնքան շատ է լինելու, որ ոչ ոք անգործ չի մնա։
[Շեշտեմ. քաղաքական որևէ ամբիցիաներ չունեմ։ Երազում եմ, որ այս մղձավանջը վերջանա, վերադառնամ «Ռազմինֆոյի» ու «Զորակնի» ծրագրերին, որտեղ ահռելի գործ է կուտակվել, մինչև կոկորդս կուշտ ու զզված եմ քաղաքականությունից]։

Ինչպես ասում են՝ ամենամութ գիշերից հետո միևնույն է՝ լուսաբաց է լինելու։ Կարևորը ազգովի վարի չգնանք մինչև այդ լուսաբացը, նամանավանդ հաշվի առնելով, թե քանի վարի տվող է նպատակաուղղված աշխատում Հայաստանի դեմ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031