«Ատոմակայանի թափոնները շաղ չտվեցին թուրքերի վրա։ Առաջին օրից եմ ասել»․ Բագրատյան. «Ա1+»

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գտնում է, որ Ազգային ժողովը, ուզի-չուզի, պետք է Վազգեն Մանուկյանին ընտրի վարչապետ, քանի որ, իր ներկայացմամբ, 17 կուսակցությունների շարժման հետևորդներն ավելանում են։

Հ․Բագրատյանի պնդմամբ Ն․Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանն ամեն ինչ արել են, որ բանակը պատերազմում չհաղթի։ «Օրինակ՝ ատոմակայանի թափոնները շաղ չտվեցին թուրքերի վրա։ Առաջին օրից եմ ասել»,- «Ա1+»–ի հետ զրույցում ասել է նա։

Անդրադառնալով Հադրութի Հին թաղեր և Խծաբերդ գյուղերի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուն, ասում է՝ Արցախի բանակը պետք է հսկի Արցախին։ Իսկ ռուս խաղաղապահների առկայությունը չի նշանակում, որ մենք մեր սահմանը չպետք է պաշտպանենք։

«Խաղաղապահները չեն եկել կռվելու, եկել են բաժանելու։ Չգիտե՞նք, որ Ադրբեջանը գյուղ առ գյուղ խախտելու է, և խաղաղապահները մեր գյուղերը պաշտպանող չեն, նրանք մեր և ադրբեջանական զորքը բաժանելու համար են։ Ռուս խաղաղապահները պոստ են դնելու 30-40 կմ մեկ և կուզենան ասֆալտի վրա լինել։ Պոստերի միջև տարածքը Արցախի ՊԲ-ն պետք է պահի։ Նրանք ունեն ընդամենը 1960 հոգի, և այսօր ասում են, առնվազն պետք է կրկնապատկել։ Ի դեպ որքան շուտ դա անեն, այնքան լավ»,- ասում է Հ․Բագրատյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031