«Ինչպես կանխատեսվում էր՝ Թուրքիան իր զորքերը տեղակայելու է Արցախի հարակից տարածքներում»․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախի հարակից տարածքներում թուրքական կանոնավոր զորամիավորումների հաստատմանը զուգահեռ ավելի է շեշտադրվում այդ երկրի ագրեսիվ գործելաոճը:

Ըստ եռակողմ հայտարարության եւ նախնական պայմանավորվածությունների, Թուրքիայի կանոնավոր զորամիավորումները պետք է տեղակայվեին միայն Ռուսաստանի հետ համատեղ ձեւավորվելիք հրադադարի մոնիթորինգի կենտրոնում, սակայն վերջին գործողությունները ցույց են տալիս, որ իրականում Ադրբեջանում ջիհադիստ ծայրահեղականներից բացի պատկառելի թվակազմով ներկա են նաեւ թուրքական կանոնավոր բանակի հատուկ նշանակության զինծառայողների զորախմբերը:

Ինչպես կանխատեսվում էր՝ Թուրքիան իր զորքերը տեղակայելու է Արցախի հարակից տարածքներում: Այդ փաստն իր վերջին հայտարարության ժամանակ հաստատեց Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս