Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ԱՄՆ-ի ղեկավար Դոնալ Թրամփին անվանել է ահաբեկիչ եւ նշել, որ Իսլամական Հանրապետությունն ուրախ է ընտրություններում նրա պարտության համար:
Պետք է արձանագրել, որ չնայած առկա ծանր մարտահրավերներին՝ Արցախի Հանրապետության անկախությունն ու Սահմանադրությունը գործում են նույնությամբ, դեռ ավելին՝ մեզ պարտավորեցնում են առավել վճռականորեն շարունակել իրենց պատմական, արժեքային ու իրավաքաղաքական հիմքի՝ Արցախյան շարժման պայքարն ու ոգին: Հարկ է արձանագրել նաև, որ միջազգային հարաբերություններում մարդու իրավունքների պաշտպանությունը մնում է զուտ հռչակագրային ցանկություն, որի ապահովման ուղղությամբ միջազգային հանրությունը հիմնականում չի կատարել իր ստանձնած պարտավորությունները՝ աչք փակելով հայության հանդեպ կատարված մարդկության դեմ հանցագործության աղաղակող փաստերի առջև:
Արցախյան երրորդ պատերազմի կապիտուլյացիոն պայմանագիրը և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը աղետալի են Հայաստանի և Արցախի համար: Բժիշկները միշտ եղել են պետության և ժողովրդի կողքին՝ կատարելով իրենց մասնագիտական պարտքը, անելով հնարավորը և անհնարինը: Եվ այսօր, բացի բժիշկ լինելուց, մենք նաև քաղաքացիներ ենք՝ նվիրված մեր հայրենիքին:
«Լուր կա, որ հենց էս պահին հանձնվում է Կապանի ուղղությամբ Կովսական-Զանգելանից մնացած հատվածը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր ԵՊՀ ռազմավարական կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը:
Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերաքննիչ դատարանը քիչ առաջ վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը։ Շուրջ մեկուկես տարի ձգվող այս քաղաքական-քրեական գործում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն արդեն չորրորդ անգամ մատնվում է անհաջողության իր բաղձալի նպատակին հասնելու ճանապահին։
Նոր գերիներ նոր տարածքներ, ու տհասներ, որոնք ասում են ինքնապաշտպանվեք։ Ու՞ր է պետությունը, ու՞ր է բանակը!!!!!
ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը երկու անգամ հրավիրվել է ՀՔԾ՝ պատերազմի ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հարցաքննության։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ ակցիա Կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ
«Կարծում եմ՝ տեղեկատվությունը թաքցնելու նպատակն այն է, որ իշխանության նկատմամբ հասարակությունը մեծ ցասում ունի, և իշխանություններն իրենց այդ անհեռատես մոտեցմամբ փորձում են նվազեցնել այդ ցասումը։
Քանի Արցախի նախագահի լայվը տեխնիկական պատճառներով մի երկու ժամով «հետաձգվել է»՝ պահն օգտագործեմ ու նրան մի քանի հարցադրում ուղղեմ՝ հույս ունենալով, որ առաջիկա լայվում դրան կանդրադառնա։
Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գերագույն գլխավոր անփառունա՜կ, խոսա՜, բացատրություններ ներկայացրու Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված զինվորների ճակատագրի մասին…
Ոչնչացնել ցանկացած միավորող գաղափար (եկեղեցի, սփյուռք, ընտանիք, հայրենասիրություն, բանակ):
Տեսել է ու ուսումնասիրել հենց ձեր մեդիաքաղաքականությունը՝ 2018թ.-ից իրականացվող։ Տեսել է, որ հիմարագույն մի գրառում, մի տեսահոլովակ, մի բառ, մի արտահայտություն, մի տուշոնկա ինչպես կարող է գազազեցնել ու հունից հանել մի ամբողջ հասարակության, տեսել է ապատեղեկատվության դեմ մարդկանց անպաշտպան լինելը, տեսել է ստի աչքերին նայելով ձեր սուտ խոսելը։
Աֆղանստանի անվտանգության ուժերի առնվազն 13 զինծառայողներ են զոհվել, եւս հինգը վիրավորվել դեկտեմբերի 16-ի առվոտյան Բագլանի նահանգում ուղեփակոցի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետեւանքով:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Արդեն մի քանի ժամ է՝ հայկական սոցցանցերում մի սարսափելի լուր է դեգերում, որ կրկին մեծ թվով գերիներ ունենք: Պետական ոչ մի մարմին, ոչ մի պաշտոնատար անձ չի հերքում և չի հաստատում այս լուրը:
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը Սենատում հանրապետականների առաջնորդ Միտչ Մաքքոնելի կողմից նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը ճանաչելուց հետո հայտարարել է, որ հանձնվելը չափազանց վաղ է:
Երբ ամբողջ ազգը ավելի քան 12 ժամ անհանգստությամբ ու վրդովմունքով դիտում է ադրբեջանական աղբյուրներով տարածվող տարբեր տեսանյութեր հայ զինծառայողների զինաթափման, գերեվարման և սպանության մասին՝ դրանց մեջ ակամա փնտրելով իրենց զավակների ու սիրելիների դեմքերը, երբ ակնկալում է այդ կապակցությամբ պատկան պետական կառույցների սպառիչ բացատրություններ և կամ ուղղակի գործողություններ, հրապարակված պաշտոնական հաղորդագրությունները բովանդակային անորոշության հաղորդմամբ ոչ միայն չեն մխիթարում և փարատում այս վիճակը, այլև ավելի են խորացնում այն՝ հարկադրելով մարդկանց հայացքները պարզել այլ ուղղությամբ։
Քաղաքացիները փակել են Գյումրի-Բավրա ավտոճանապարհը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Շիրակի մարզի բնակչուհի Ռ. Թ.–ն Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իր փեսան՝ Հայկազ Կորյունի Հովհաննիսյանը (ծնված 1992 թ.-ին), իր կամավորական ընկերների հետ ավելի քան 3 օր եղել է շրջափակման մեջ, իսկ երեկ արդեն ադրբեջանական տիրույթում տեսել են, թե ինչպես այդ ջոկատը գերի է հանձնվում: Նա նշեց, որ վերջին անգամ փեսայի հետ խոսել են կիրակի` ժամը 12-ից հետո:
Արցախյան պատերազմի օրերին ու դրանից հետո, երբ հայրենազրկված արցախահայությունը, թշնամու կողմից խոշտանգված զինվորի հարազատը, քաղաքացիական բազմաթիվ անձինք, որոնց բաժին էր հասել ահաբեկչական պատերազմը, սպասում էին ժողովրդավար, հումանիտար եվրոպայի կոշտ արձագանքին Ադրբեջանի կողմից իրականացվող բազմաթիվ ահաբեկչական գործողությունների հանդեպ, անհույս քայլում էին դեսպանատնից դեսպանատուն, աշխարհը կարծես կուրացած, համրացած ու խլացած լիներ: Ու միայն եզակի հայտարարություններ ու քայլեր եղան, որոնք դատապարտում էին ադրբեջանաթուրքական ահաբեկչությունը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եկել եմ ձեզ դառը ճշմարտություն ասեմ։ Արդեն ստահակը չի հանձնում թուրքին մեր հողերն ու մեր տղաներին։
«Զինվորների դիակները նախատոնական նվեր էին նրանց մայրերին. Նիկոլ Փաշինյան․ 1999թ.»
Սպարտակ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այնպիսի տպավորություն է, որ պետական կառույցները լրահոսին հետևելով են տեղեկանում, թե իրենց ոլորտներում և, ընդհանրապես, երկրում ինչ է կատարվում։ Իսկ դրանից հետո էլ «օպերատիվ» արձագանքում են՝ հանրությանը հորդորելով սպասել լուրերի թարմացումներին»։
Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՊԲ-ն պաշտոնապես արձագանքեց ու չհաստատելով հաստատեց գերիների փաստը. «Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը..․»։
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաճախ են հարցնում՝ արդյո՞ք Վազգեն Մանուկյանը վարչապետի ամենաիդեալական թեկնածուն է, իսկ նրան առաջադրած կուսակցությունները՝ անխոցելի։ Արդյո՞ք ընդդիմությունն էֆֆեկտիվ է և վայելում է ժողովորդի աջակցությունը կամ ինչո՞ւ բավարար չափով վճռական չէ։ Սրանք հարցեր են, որոնք ես համարում եմ ժամանակավրեպ և երկրորդական։
Թուրքիայի և Ուկրաինայի միջև հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքերի և ռազմանավերի արտադրության տեխնոլոգիաների փոխանակման վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ աղմուկ է բարձրացել, որը խուճապ է առաջացրել պատգամավորների մոտ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վանաձորի Պետական Համալսարանի աշխատակիցները պահանջում են վարչապետի եւ կառավարության հրաժարականը: Այս մասին նրանք հայտարարություն են տարածել, որում ասվում է.
Բացատրեք, խնդրում եմ, էդ ո՞նց է լինում, որ 100 զինվոր միանգամից գերի է ընկնում ադրբեջանցու ձեռքին․․․ 100 հայ զինվորը նորմալ պայմաններում մի ամբողջ զորքի ուժ ունի, չկասկածեք, ուրեմն՝ էդ ո՞նց է լինում․․․ Ո՞ւր են էդ տղերքի զենքերը․․․
Ջոն Գալագերը նշանակվել է Միացյալ Թագավորության դեսպան Հայաստանի Հանրապետությունում: