Պատերազմի ընթացքում, կորցնելով հազարավոր երիտասարդների կյանքեր, հազարավոր երիտասարդներին էլ դարձնելով հաշմանդամներ, խոցվեց մի ՉԾՆՎԱԾ ՍԵՐՈՒՆԴ: ՍԵՐՈՒՆԴ , որը կարող էր լինել 21 դարի, Հայ Ազգի, Նոր Հայաստանի , Հայրենանվեր , Արժանապատիվ Զավակներ: Խոցվեց հազարավոր երեխաների կյանքեր ամբողջ Հայությանը պատճառելով հոգեկան աննկարագրելի մեծ ցավ։
Հայաստանի Սյունիքի մարզի Կապան, Գորիս և մյուս քաղաքների, սահմանային գյուղերի բնակիչների անհանգստությունն ու զայրույթը, այդ թվում` կապված մարզում սահմանազատումների և սահմանագծումների գործընթացի հետ, ունեն իրական հիմքեր:
գիտակցելով, որ մեր հայրենիքն այսօր ծանրագույն ճգնաժամի մեջ է և այսպես շարունակելն այլևս օրհասական է՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վարչական և դասախոսական կազմը, այդ թվում գիտության դոկտորներ, պրոֆեսորներ, ՀՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստներ /120 ՀՀ քաղաքացի/ միանում են մայր բուհի և ՀՀ ԳԱԱ կոչին` պահանջելով վարչապետի հրաժարականը:
«2018թ. ժողովրդական շարժումն այն համոզումն էր ներշնչում, որ իշխանափոխության արդյունքում կստեղծվեն երկրի զարգացման որակապես նոր հնարավորություններ, կմերժվեն արատավոր բարքերն ու մեր հասարակությունը կունենա բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքով ապրելու նպաստավոր պայմաններ: Արվեստի բնագավառի մշակներս արդարացիորեն սպասում էինք, որ կգնահատվի ստեղծագործող ու արարող անհատը, որ երկրում կստեղծվի իրական մշակութային մթնոլորտ, որ քաղաքական էլիտայի կողքին՝ մշակութային էլիտան կունենա իր խոսքը տեղ հասցնելու հնարավորություն: Ավաղ, մեր սպասումները չարդարացան:
Այն, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը չունի բարոյական որևէ սկզբունք և սեփական աթոռն ու պաշտոնը պահելու համար պատրաստ է ցանկացած ստորության, գիտեինք շատ վաղուց:
Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերաքննիչ քրեական դատարանում մի քանի ժամ քննության առնվեց Դատախազության վերաքննիչ բողոքը, որի վերաբերյալ շատ սպառիչ և հիմնավոր ներկայացրեցինք մեր առարկությունները։ Արցախյան երեք պատերազմների մասնակից լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթին ամեն կերպ կալանավորված տեսնելու փորձերը ԿՐԿԻՆ ՄԵՐԺՎԵՑԻՆ՝ Դատավոր Բեկթաշյանի չափազանց կարևոր որոշմամբ։ Դատավոր Հովհաննիսյանի բացառիկ պատճառաբանված դատական ակտը մնաց օրինական ուժի մեջ»:
«Սա անվտանգության հարց է, ո՞վ կարող է այս անվտանգության խնդիրը լուծի: Մեկ է, այս իշխանությունը անզոր է, այ ցավդ տանեմ, սա իմպոտենտ իշխանություն է, կարելի է այդպես համարել նրանց, բառի բուն իմաստով: Կոմպետենտ մարդ չկա, որ որևէ մեկը գնա ռուսի հետ նստի, նորմալ բանակցային միջոցով մի ստորակետ հօգուտ մեզ անի: Չկա տենց բան, այ ցավդ տանեմ: Ընդհակառակը, ոնց որ սա հատուկ նպատակով եկել է, որ Սյունիքը… նորից եմ ասում՝ սա Սյունիքի ինքնապաշտպանության հարցը չի, սա Սյունիքի փրկության հարցն է, այ ցավդ տանեմ, սա գոյության խնդիր է:
Գորիսեցիները փակել են ավտոճանապարհը․ ՈՒՂԻՂ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է նախկին պաշտոնատար անձի կողմից կազմակերպված բռնություն գործադրելու եղանակով իշխանության յուրացման փորձի դեպքեր բացահայտելու մասին:
Այսօր մի խումբ իրավապաշտպաններ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել Զինվորական դատախազության շենքի մոտ՝ պահանջելով, որպեսզի դատախազն իրենց հրատապ ընդունի, քանի որ ունեն բազմաթիվ հարցեր դատախազին։
«Ես կառավարությունից 2 ամիս մարդ չեմ տեսել խրամատում». սյունեցի
Ձեզ կփորձեն մոլորեցնել, որ «հա ի՞նչ, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սենց թե նենց պիտի հանձնեինք, էդի հլը Սերժն էր հանձնել, ու համ էլ դա սովետական սահմանն ա, GPS-MPS» և այլ՝ տեղ-տեղ մանկան թոթովանք, տեղ-տեղ պոռնիկի ծղրտոց հիշեցնող վա՜յ-փաստարկներ, մինչդեռ իրականում կային և՛ միջազգային իրավական, և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական բազմաթիվ գործիքներ, որոնց միջոցով կարելի էր հասնել ՀՀ համար բարենպաստ սահմանազատման։
Մարզպետին մերժեցին. Կապան-Երևան ճանապարհը չի բացվի
«Պահանջում ենք այն մարդկանց, ովքեր կարող են մեր հարցերը լուծել, որ թուրքը չգա մեր դիմացը կանգնի: Մենք մեր անվտանգության համար ենք խոսում, մեզ պետք է էն մարդը, ով կարող է այդ խնդիրը լուծել, դա կլինի ռուսը, կլինի ՊՆ-ն, կլինի իշխանությունը, թե եկող իշխանությունը, դա մեզ չի հետաքրքրում: Կամ՝ էն գլխից թող բերեին, գիծը գծեին, ասեին՝ ստեղ եք կանգնում, կամ մենք կանգնել ենք ըտեղ, որևէ մեկին նեղություն չենք տվել, մենք մեր եղած-չեղածով ամեն ինչ արել ենք: Հիմա ի՞նչ է ստացվում, էդ ամեն ինչը պետք ա թողենք, դուրս գա՞նք»,- ասաց Ղազարյանը:
«Սուրեն Պապիկյանը հայտարարում է` Սյունիքի սահմանները պաշտպանված են. պաշտպանվա՞ծ են, պարոն մարզպետ». սյունեցին՝ մարզպետին
«Եթե «վարչապետը» ռուս խաղաղապահների մասին սուտ է ասում, մենք ո՞նց վստահենք նրան». ակցիայի մասնակից
Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ԱԺ–ն պարտավոր է հանդես գալ հայտարարությամբ առ այն, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռեկողմ հայտարարության բովանդակային մասը առ ոչինչ է ՀՀ համար, քանի որ այն պարտադրվել է ՀՀ վարչապետին ուժի կիրառման ու դրա հետագա կիրառման սպառնալիքի տակ։ Դա կնշանակի, որ․
Առնվազն յոթ մարդ զոհվել եւ 11-ը տուժել են ավտոբուսի եւ միկրոավտոբուսի բախման արդյունքում, որը տեղի է ունեցել Եգիպտոսի Սոհագի կենտրոնական նահանգում:
Սյունիքի մարզպետը բանակցում է Կապան-Երևան ճանապարհը փակած սյունեցիների հետ
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման հրամանատարի, Սյունիքի մարզպետի և ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման հրամանատարի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Ի՞նչ երաշխիք ունենք, որ մեր արտադրանքը չեն առգրավելու, տանեն». Դավիթ Համբարձումյան
Սյունիքի մարզի Կապան քաղաքից դեպի հարակից Ագարակ գյուղ տանող ճանապարհահատվածի մի մասն ընկնում է թշնամու սահմանի մեջ, հայկական կողմին առաջարկվել է այլընտրանքային ճանապարհ, PanARMENIAN.Net ին ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
Հայաստան պետությունը այս օրերին չի կարող ունենալ այլ օրակարգ, քան դավաճանի հեռացումն է ու դավաճանական պատերազմի արդյունքում զոհված, վիրավորված, անհետ կորած ու գերի ընկած անձանց խնդիրները: Իշխանական խունտան շարունակում է անամոթաբար իրեն այնպես պահել, կարծես ամեն ինչ նորմալ է, շարունակում է ընդունել ու նախագծել օրենքներ, որոնք ոչ մի կապ չունեն այս խայտառակ իրավիճակի հետ:
Սյունիքում բողոքի ակցիան շարունակվում է․ մայրուղին փակ է․ ՈՒՂԻՂ
Մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական ամենամյա մեծ ասուլիսը, որն առաջին է կորոնավիրուսային համավարակի պայմաններում, ուստի անցկացվում է միանգամայն նոր ձևաչափով:
Կապանում բողոքի ակցիայի ժամանակ կրակոցի ձայներ լսվեցին․ Para TV
«Մենք էլ մի բան իմանալու համար աջ ու ձախ ենք վազում, երեկ եղել եմ խորհրդարանում, այնուհետև՝ Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակ, ներկայացրել ենք մեր գերիների նկարները, տվյալները, չգիտեմ՝ ինչ կլինի, գուցե ՄԻՊ-ը միջազգային կառույցներին փոխանցի՝ մի բան լինի։ Վերջիվերջո այդ տղաները գերեվարվել են խաղաղ պայմաններում։ Արցախի նախագահը պաշտոնապես հայտարարում է, որ պատասխանը պետք է տա այն մարդը, որը ստեղծել է այս վիճակը, և այդ տղաները չպետք է գնային այնտեղ, որքանով հասկացա՝ կապիտուլյացիայի պայմանագրով այդ տարածքը թուրքերինն էր»։
Կորոնավիրուսից մարդիկ լավանում են 14 օրվա ընթացքում կամ հազվադեպ մահանում։
Կոչ ենք անում Հայաստան աշխարհը պատած այս օրհասական պահին գտնվել իրավակարգի պահպանության բարձունքում և զերծ մնալ սահմանադրական իրավունքներն ու ազատությունները խաղաղ ճանապարհով իրացնող հայ ժողովրդի զավակների, մեր քույրերի և եղբայրների նկատմամբ ապօրինություններ թույլ տալու անընդունելի գործելաոճից։
Հիշեք՝ ինչպես սկսեց իր «հաղթական երթը» ապրիլի ուրբաթ 13-ին, ինչպես սատանայի թվով՝ 666 օր բացարձակ իշխանություն ունեցավ մեզ վրա, ինչպես Ծաղկազարդի օրը, երբ մեր Տերը մտավ