Հայաստանի և աշխարհի մի քանի տասնյակ հայ գիտնականներ պահանջում են Փաշինյանի անհապաղ հրաժարականը, որից հետո պատրաստակամ են օգնել հայրենիքի զարգացմանը
Օտար երկրների և Հայաստանի հեղինակավոր գիտհաստատությունների, համալսարանների մի խումբ հայ գիտնականներ և գիտաշխատողներ՝ մտահոգ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությամբ, պահանջում են Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։
«Երկուսուկես տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը բազմաթիվ սխալներ են թույլ տվել, բայց Արցախի մեծ մասի կորուստն այն սահմանագիծն է, որն անցնելուց հետո Փաշինյանի և նրա թիմի՝ պետության ղեկին մնալը ոչ միայն հիմնավորված չէ, այլև նրանց մնալու յուրաքանչյուր օրը նորանոր աղետալի հետևանքների պատճառ է դառնում»,- ծանուցում է գիտնականների հայտարարությունը՝ նշելով նաև, որ իրենցից ոմանք 2018-ին աջակցել են հեղափոխությանը, հանդես եկել այդ մասին հայտարարությամբ, սակայն «իշխանության երկուսուկես տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոչ միայն ոչինչ չի ձեռնարկել Հայաստանում գիտության վիճակը բարելավելու և արտերկրի հայ գիտնականների հետ համագործակցությունն ամրապնդելու համար, այլև վարկաբեկել է գիտնականներին և, ինչպես գիտության, այնպես էլ այլ ոլորտներում, հաշվի չի նստել մասնագիտական մոտեցումների հետ և ցուցաբերել է խիստ ոչ կոմպետենտ վարքագիծ»։
Գիտնականները նաև իրենց պատրաստակամությունն են հայտնում իրենց գիտելիքներով ու հմտություններով հնարավորինս մասնակցել Հայաստանն այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերելուն և նպաստել պետության հզորացմանը, ինչը, նրանց կարծիքով անհնար է, «քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է Հայաստանի վարչապետը»։
Հայաստանի և այլ երկրների հեղինակավոր գիտհաստատություններ ներկայացնող 38 հայ գիտնականներ արդեն միացել են հայտարարությանը.
1.Աբրահամ Մահտեսյան, աստղաֆիզիկոս, Ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարան
2.Ալբերտ Գևորգյան, Մաթեմատիկոս (pure mathematics), Ասպիրանտ, Լոնդոնի կայսերական քոլեջ (Imperial College London), Միացյալ Թագավորություն
3. Աննա Գրիգորյան, Ֆիզիկա, գիտաշխատող, Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա, Հայաստան
4. Աշոտ Հակոբյան, Աստղագետ, Ֆմգթ, Բյուրականի աստղադիտարան
5. Արեգ Դանագուր, Ֆիզիկոս, PhD, MIT
6. Արուս Հարությունյան, Ֆիզիկոս Ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, Բյուրականի աստղադիտարան, Երևանի պետական համալսարան, Հայաստան
7. Արփենիկ Հախվերդյան, Մաթեմատիկոս, Թոշակառու, Դանիա
8. Բյուրակն Իշխանյան, նյարդալեզվաբան, գիտությունների թեկնածու, Օրհուսի համալսարան, Դանիա
9. Գայանե Կարապետյան, Ֆիզիկա, Université Paris Saclay
10.Գեղամ Գևորգյան, Մաթեմատիկոս, Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական համալսարան
11. Գոհար Նիկողոսյան, Լեզվաբան, Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
12. Դավիթ Հայրապետյան, Հոգեբան, Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի պետական համալսարան
13. Ելենա Նիկողոսյան, աստղաֆիզիկոս, ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
14. Էդգար Ղազարյան Տնտեսագետ, Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
15.Էրիկ Առաքելյան, Machine Learning Researcher, MSc, UCL, Միացյալ Թագավորություն
16.Կամո Գիգոյան, Աստղաֆիզիկոս, Ֆիզ. Մաթ. Գիտ. Թեկնածու, Բյուրականի Աստղադիտարան , ՀՀ ԳԱԱ
17.Հայկ Հարությունյան, Աստղաֆիզիկոս, Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Բյուրականի աստղադիտարան, Հայաստան
18.Հայկ Մալխասյան, Vascular surgeon, PhD, Yerevan State Medical Univercity after M.Heratsi
19.Հայկ Սարգսյան, տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, Universitat Pompeu Fabra, Spain
20. Հայկ Սարգսյան, տնտեսագետ, Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ
21. Հայկ Սարիբեկյան, Համակարգչային գիտություն (տեսական), Ասպիրանտ, Քեմբրիջի համալսարան
22. Հարություն Արզումանյան, Տնտեսագիտության թեկնածու, Ասիստենտ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
23.Հռիփսիմե Մկրտչյան, Ֆիզիկոս, Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Հայաստան
24. Հրաչյա Իշխանյան, Ֆիզիկոս, Ասպիրանտ, King’s College London, Միացյալ Թագավորություն
25. Ղազարոս Մահտեսյան Աբրահամի, ֆիզիկոս, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ
26. Մարինե Սամսոնյան, Ֆիզիկոս, Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) , Հայաստան
27. Մհեր Աղասյան, Ֆիզիկոս, Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, OMD
28. Նարեկ Դշխունյան, Բիոինֆորմատիկա, Researcher, MEng 10x Genomics, USA
29. Ներսես Գևորգյան, Ֆիզիկոս, Ավագ գիտաշխատող, Հայաստանի Ալիխանյանի անվան ԱԳԼ ( ԵրՖԻ )
30. Պայծառ Մանթաշյան, Ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ
31. Ռոբերտ Հակոբյան, քիմիկոս, ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏԿ
32. Սաթենիկ Ղազարյան, Աստղաֆիզիկոս, Ֆիզմաթ գիտությունների թեկնածու/ Docteur d’Astrophysique de l’Observatoir de Paris/Meudon, ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան
33. Սերգեյ Աբրահամյան, Ֆիզիկոս, Ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, Ալիխանյանի անվան Ազգային Գիտական Լաբորատորիա (Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ), Հայաստան
34. Սլավիկ Հարությունյան, Կենսաքիմիկոս–էկոլոգ, Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երկրագործության գիտական կենտրոն ՓԲԸ
35. Սմբատ Գոգյան, Մաթեմատիկոս, Գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտ
36. Վահե Հարությունյան, Իրավաբան, Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի Պետական Համալսարան
37. Տաթևիկ Խաչատրյան, ռադիոֆիզիկ, ինժեներ, Ինսոլ
38. Տիգրան Քոթանջյան, Գիտաշխատող (Researcher), Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երեվանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամ