Բաժիններ՝

Թեյի և սուրճի խոշոր պահեստ է այրվել Նովոսիբիրսկում

Հրշեջները լիկվիդացրել են պահեստաշենքում բռնկած հրդեհը Նովոսիբիրսկի Կորովի շրջանում: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխավոր վարչությունը:

ԱԻՆ-ի տվյալների համաձայն, Երեւանի ժամանակով 03:54-ին հրշեջները ուղեւորվեցին հրդեհը վերացնելու Բետոննայա փողոցի պահեստաշենքում, որտեղ պահվում էին թեյի եւ սուրճի խմբաքանակներ, ինչպես նաեւ տեղակայված էր ջերմապահպանիչի արտադրությունը: Պահեստն այրվում էր ամբողջ մակերեսով (600 քառ. մետր), 04:28-ին հրդեհը մարվել է:

«Օպերատիվ տվյալներով՝ զոհվածներ եւ տուժածներ չկան»,-ասել է ԱԻՆ-ը: Հրդեհի մարման ժամանակ շենքից տարհանվել է գազի հինգ բալոն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031