
Ոստիկանության պարզաբանումը՝ Ջանիկ Մարությանի աշխատանքից ազատվելու մասին

Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել սոցցանցերում և զանգվածային լրատվության միջոցներում տարածված տեղեկատվության վերաբերյալ, որի համաձայն ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության բաժնի պետ Ջանիկ Մարությանը սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է:
«Սոցցանցերում և զանգվածային լրատվության միջոցներում տարածվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության բաժնի պետ Ջանիկ Մարությանի՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու վերաբերյալ տեղեկատվություն։ Դիմումատուն այդ քայլի ինչ-ինչ պատճառաբանություններ է հրապարակել, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։
Ջանիկ Մարությանի աշխատանքից ազատվելն ունի միանգամայն այլ պատճառներ, որոնցով սկսված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է։
Ավարտից հետո արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի»,– ասված է պարզաբանման մեջ։