Բանակցություններն ավարտվեցին․ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Ալիևի համատեղ ասուլիսը
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն անդրադառնալով այս հանդիպմանը, մասնավորապես՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը և Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ կատարվելիք բեռնափոխադրումներին, նկատեց՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթում ըստ էության դժվար է տեսնել որևէ տնտեսական բաղադրիչ, այնտեղ ավելի շատ տարածքային ու տարածաշրջանային խնդիրներ են արծարծված, այն էլ՝ ոչ հստակ, ընդհանուր ձևակերպումներով։
Հունվարի 9-ին մի խումբ մտավորականներ, մշակույթի ու արվեստի գործիչներ, բժիշկներ շտապ հավաք էին անցկացրել՝ քննարկելու երկրում առկա իրադրությունը: Նրանք նաև ստորագրահավաք իրականացրեցին՝ պահանջելով «Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրաժարականը»:
Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի խոսքով՝ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից ընդհանուր առմամբ ակնկալիքներ չունի։
Լեռնային Ղարաբաղի տարածքում աշնանային ռազմական առճակատման ժամանակ հայերի դիրքերին հարվածում էին թուրքական նորագույն TRLG-230 հրթիռները, գրում է «Ռեպորտյոր»-ը:
Դեկտեմբերի 28-ի առավոտյան Հայրենիքի փրկության շարժման անդամներն Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցին հարող մուտքի մոտ քաղաքացիական անհնազանդության ակցիա իրականացրեցին՝ ԱԺ արտահերթ նիստի շտապող իմքայլական պատգամավորներին դիմավորելով «դավաճան» վանկարկումներով ու ձվերով:
Մոսկվայում կայացավ Հաայստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Ինչպես ավելի վաղ գրել էր Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը, հանդիպման օրակարգը տնտեսական բնույթ ունի։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հաստատել է «Անսար Ալլա» եմենական շարժումը (հուսիթներ) օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու մտադրությունը:
Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հունվարի 11-ին հայտարարել է, որ ռուսական Ս-400 զենիթա-հրթիռային համակարգերը պատրաստ են դուրս բերվելու շահագործման:
«Թրքասիրությունը տեղ չունի համալսարանում»․ այս գրությամբ պաստառներ փակցնելով՝ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում բողոքի ակցիա են իրականացրել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Դու հիմա վաճառում ես Հայաստանի Հանրապետությունը և ճաշելով թուրքի հետ` մաքրում ես նրանց հայասպան, ոճրագործ ձեռքերը, լեգիտիմացնում ես ու խցկում մեր տարածաշրջան»։
Թուրքիայի պետական «TRT» հեռուստատեսությանը զայրացրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի կադրային առաջին նշանակումը Մերձավոր Արևելքում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման տեսարանը տհաճ էր, նվաստացուցիչ։ Հանդիպման մասին Կրեմլի տարածած տեսագրության մի քանի րոպեներին Պուտինի ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանի դեմքի արտահայտությունը խոսում էր ամեն ինչի կամ ոչնչի մասին։ Բայց դրան նախորդել էր մեկ այլ նվաստացում, երբ Նիկոլ Փաշինյանն առաջինը բարևեց 5000 հայորդիների սպանած ու Արցախի 80 տոկոսը օկուպացրած Ալիևին՝ նրանից կեսբերան պատասխան ստանալով։
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն կարող է մոտ օրերս պաշտոնաթող լինել հասունացող կառավարական ճգնաժամի եւ կառավարող մեծամասնության աջակցությունից հրաժարվելու՝ նախկին վարչապետ Մատեո Ռենցիի «Իրական Իտալիա» կուսակցության ներկայացուցիչների սպառնալիքի ֆոնին:
«Նիկոլ Փաշինյանով մենք կործանվում ենք». Կարեն Քոչարյան
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ ԶԼՄ-ների այն հաղորդագրությունների նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի անգործությունը, որոնք վերաբերում են ամերիկյան գերատեսչությունների վրա ռուսաստանյան հաքերների գրոհներին, բացատրվում է նրանով, որ նա ծառայության մեջ է գտնվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի տարածաշրջանում փակ սահմանների բացման և տնտեսական, առևտրային ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ:
Առաջին կադրերը Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից
168.am-ը քաղաքագետ Ստեփան Դանիելյանից հետաքրքրվեց, թե որքանով է ՀՀ նախագահի հոդվածը համահունչ ստեղծված իրավիճակին ու ժամանակին, ուշացած չէ՞ արդյոք։ Ի պատասխան՝ նա նշեց. «Բնականաբար, ուշացած է. ճիշտ կլիներ՝ նման հոդված որևէ մեկը տպագրեր դեռևս 1994 թվականին՝ պատերազմից հետո, և այդ հարցադրումները դներ, թե ընդհանրապես Հայաստանի և Արցախի ճակատագրի հետ կապված՝ մենք ինչպիսի խնդիրներ ենք դնում ստրատեգիական առումով: Ցավոք սրտի, դա տեղի չունեցավ: Այսինքն՝ այդ առումով ուշացած է, բայց բոլոր դեպքերում, կարծում եմ՝ նման հարցադրումները կարևոր են»:
«Իրավիճակ է փոխվել, 80%-անոց լիդերը չի կարողանում առանց ոստիկանների փողոց դուրս գալ». Կարեն Քոչարյան
Կրեմլում մեկնարկել է Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպումը. «РИА Новости»
Մինչև Ստեփանակերտում «Արցախը Հայաստան է, և վերջ» գոռալը, մինչև 2020թ. հուլիսին տավուշյան սրացումն աշխարհը Ադրբեջանին ընդունում էր որպես հավերժական ագրեսորի: Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, նրա պարբերական սպառնալիքները ու մկանների չընդհատվող ցուցադրությունը ոչ միջնորդների և ոչ էլ միջազգային խաղացողների մոտ որևէ կասկած չէին թողնում, որ հենց Ադրբեջանն է հանդիսանում ագրեսոր երկիրը Ղարաբաղյան գործընթացում և ապակառուցողական կողմը բանակցություններում:
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել հունվարի 16-ից չմեղմացնել սահմանափակումները, որոնք նոյեմբերի 28-ից երկրում մտցվել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում:
ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու որոշումը կայացրել է բավականին երկար ժամանակ մտածելուց հետո, և այդ որոշման համար մի շարք պատճառներ կային, որոնք չի ցանկանում մանրամասնել։
Ղազախստանի «Նուր Օթան» («Հայրենիքի լույսը») կառավարող կուսակցությունն առաջատարն է Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորների ընտրություններում, որոնք տեղի են ունեցել հունվարի 10-ին:
«Իշխանությունը չի կարողանում, ընդդիմությունն էլ չի կարողանում: Ընդդիմությունը խնդիրներ ունի ինքն իր մեջ՝ տարբեր հետաքրքրություններ, վեկտորներ: Պարզ է, որ ՀՀ հասարակության միակ խնդիրն այսօր պետք է լինի հետևյալը.Նիկոլ Փաշինյանը չի կարող և չպետք է մնա ՀՀ ղեկավար, իսկ ով կլինի՝ ինձ չի հետաքրքրում, լինի Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը, Էդմոն Մարուքյանը, Վազգեն Մանուկյանը կամ ինչ-որ մի բիզնեսմեն: Նիկոլ Փաշինյանով մենք կործանվում ենք: Ում ուզում եք՝ ընտրեք, բայց Նիկոլ Փաշինյանն ապացուցել է, որ ինքն ապիկար է, անգրագետ՝ բառիս լայն իմաստով: Մարդը 2.5 տարի վարչապետ է, բայց մինչև հիմա խոսում է, որ տնտեսությունը ՀԴՄ-ի վրա է հիմնված, բառիս լայն իմաստով է անգրագետ»,- նշեց քաղտեխնոլոգը:
«Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր, քաղաքական վերլուծաբան, սյունակագիր Ստանիսլավ Տարասովը նոր հոդված է հրապարակել, որում անդրադարձ է կատարել հայ-թուրքական հարաբերություններին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությանը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի խոսքով՝ արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ ԼՀԿ-ն իր դիրքորոշումն արտահայտել է նրանով, որ մերժել է Նիկոլ Փաշինյանին, որը եկել էր խորհրդարան և առաջարկում էր հուշագիր ստորագրել՝ արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ։
«Ընդդիմության պայքարի դեպքում միգուցե փողոցում այս պահին արդյունք չկա, և միգուցե որոշ բաներ կան, որ այս ընդդիմությունը տապալել է, բայց պետական գրեթե բոլոր ինստիտուտները պահանջում են Փաշինյանի հրաժարականը: Նա շատ տեղերում դարձել է «իզգոյ», չի կարողանում մտնել որոշ տեղեր, օրինակ, եկեղեցի: Չի կարողանում ազատ ման գալ քաղաքում, տեսանք այսօր մթով փախուստ օդանավակայան, հազարավոր ոստիկաններ… այսինքն, ժամանակին, երբ դուրս էր գալիս փողոց, բոլորը սելֆի էին անում, իրեն ժողովրդական վարչապետ էր զգում, հիմա իրեն իրականությունն է մերժել»,- ասուլիսի ժամանակ ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: