«Ռեպորտյոր». Ղարաբաղում աշնանային պատերազմի ընթացքում հայերի դիրքերին հարվածում էին նորագույն TRLG-230 հրթիռները
Լեռնային Ղարաբաղի տարածքում աշնանային ռազմական առճակատման ժամանակ հայերի դիրքերին հարվածում էին թուրքական նորագույն TRLG-230 հրթիռները, գրում է «Ռեպորտյոր»-ը:
Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում համացանցում ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի կադրեր էին հայտնվում, որտեղ երեւում էր, որ թիրախների վրա հարձակումներ են իրականացնում ոչ թե անօդաչու թռչող սարքերը, այլ` այլ զենքեր: Այժմ պարզ է դարձել, որ հայկական կողմի դեմ թուրքական համակարգեր են կիրառվել, որոնցում օգտագործվում են վերջին ճշգրիտ TRLG-230 լազերային կառավարվող հրթիռները: Ընդ որում, պարզ չէ, թե ում զինվորականներն են կառավարել հարվածներ հասցնելու գործընթացը` Անկարայի, թե Բաքվի:
Այս զինամթերքի օգտագործման առանձնահատկությունը հետեւյալն է. իսկզբանե հրթիռը թռնում է արբանյակային կապի կիրառման օգնությամբ: Թիրախին մոտենալիս այն անցնում է Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքի լազերային կառավարմանը, որը որպես թիրախը նշող է աշխատում: Դրանից հետո մոտ 100 տոկոս ճշգրտությամբ հրթիռը խոցում է թիրախը:
Այսպիսով, թուրքերին հաջողվել է վերացնել ՀԿՀՀ-ի հիմնական թերությունը` ցածր ճշգրտությունը: Այժմ դրանց համազարկային կրակի հրթիռային համակարգերին հարկավոր չէ «մշակել տարածությունները». բավական է փոքր քանակությամբ զինամթերք օգտագործել` ցանկալի արդյունքին հասնելու համար: