Բաժիններ՝

Ղազախստանի «Նուր Օթան» կառավարող կուսակցությունն առաջատարն է խորհրդարանի ընտրություններում

Ղազախստանի «Նուր Օթան» («Հայրենիքի լույսը») կառավարող կուսակցությունն առաջատարն է Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորների ընտրություններում, որոնք տեղի են ունեցել հունվարի 10-ին: Հունվարի 11-ին այդ մասին ճեպազրույցում հայտնել է Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Սաբիլա Մուստաֆինան՝ ներկայացնելով քվեարկության նախնական արդյունքները:

«Մաժիլսի պատգամավորների ընտրություններում ընտրողների ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. «Նուր Օթան» կուսակցության օգտին՝ 71,09 տոկոս»,- նշել է Մուստաֆինան: Նրա խոսքով՝ «Աք ժոլ» («Լուսավոր ուղի») կուսակցությունը հավաքել է ձայների 10,95 տոկոսը, Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը՝ 9,10 տոկոսը:

Այսպիսոփ, երեք կուսակցությունների հաջողվել է հաղթահարել յոթտոկոսանոց արգելքը եւ մտնել խորհրդարան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031