Դեմիրճյան փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկում մեկնարկեց «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը։
Ադրբեջանի զինված ուժերը մարտի 15-ից զորատեսակների ներգրավմամբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն, հայտնում է minval.az–ը՝ հղում տալով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը:
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեպքերն արագ են զարգանում, որ եթե այդ միջակայքում կորցնում ենք Սյունիքը, Տավուշը, ապա էլ ո՞ւմ է պետք, որ մի քանի ամիս հետո ասեն, որ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից հեռացնելը սխալ որոշում էր։
«Քիչ առաջ Վարչապետը Գլխավոր շտաբում ներկայացրել է ԳՇ նոր պետի իր թեկնածուին՝ որպես արդեն նշանակված ԳՇ պետ, այն պարագայում, երբ Հանրապետության Նախագահը դեռ ՉԻ ստորագրել ԳՇ պետ նշանակելու հրամանագիրը։
Հոգեբան Իրինա Ծատուրյանի կարծիքով՝ հայ ազգը պառակտված է երեք մասի. մի մասը կողմ է ներկայիս իշխանությանը, մի մասը՝ դեմ, մյուսների թիվը գնալով շատանում է, և նրանք չեզոք մարդիկ են:
Արմեն Սարգսյանը Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթ ունի, ինչը ևս ուղղակիորեն ամրագրված է Սահմանադրությամբ, և այս հարցով նա նույնպես ցուցաբերեց արդեն կանխատեսելի կատեգորիկ անգործություն։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը:
168.am-ին ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ ստացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու վերաբերյալ:
Եւս մեկ անգամ գնահատելով բանակի զսպվածությունը ընդդիմության կողմից իրեն քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ճնշումների նկատմամբ, ես միաժամանակ ողջունում եմ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի որոշումը՝ իր պաշտոնանկության խնդիրը իրավական ճանապարհով վիճարկելու հարցում։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի խոսքով՝ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու հարցի իրավաչափությունը կարող է որոշել միայն Սահմանադրական դատարանը։ Սա է պատճառը, որ իրավաբանների կարծիքները հարցի վերաբերյալ կիսվում են, այսինքն՝ մի մասը կարծում է, որ ԳՇ պետին կարող են ազատել, իսկ մյուս մասը հակառակ կարծիքն ունի։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ երկրում ստեղծված իրավիճակին հանգուցալուծում տալու համար իշխանությունը որևէ զիջման չի գնացել, և դրա հետ կապված բոլոր խոսակցությունները լկտի սուտ են։
Հանրահավաք՝ Դեմիրճյան և Բաղրամյան փողոցներում. ՈՒՂԻՂ:
Ինչպես նշել էի, այսօրվանից սկսում ենք նախագահ Արմեն Սարգսյանի (Armen Sakissian) վախերի բացահայտման գործընթացը:
Այնպես, որ կապիտուլյանտը, շարունակում է ավելացնել իր թշնամիների քանակը: Տրորում է բոլորի արժանապատվությունը, անցնում է բոլորի վրայով, քանզի չի գիտակցում, որ որքան շատ մարդ դուրս գա իր դեմ, այնքան ծանր ու դաժան է լինելու իր՝ օրինական պատասխանատվության աստիճանը:
Մտավորականները հանդես են գալիս հայտարարությամբ. ՈՒՂԻՂ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ՀՀ նախագահը դիմել է Սահմանադրական դատարան և վիճարկում է այն օրենքների հիմնադրույթները, որոնք վերաբերում են Գլխավոր շտաբի պետի նշանակմանն ու ազատմանը, քանի որ հակասահմանադրականության հարց է տեսել։
168.am-ի հետ զրույցում ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանն անդրադառնալով Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությանը, նկատեց՝ այս ամբողջ գործընթացում Նիկոլ Փաշինյանը և իր թիմը սպասարկում են միայն թուրք-ադրբեջանական շահերը։
168.am-ն այսօր ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի հաղորդակցման թիմի ղեկավար Զառա Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք գրասենյակը մամլո հաղորդագրություն տարածելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցչի հապճեպ հեռացման պատճառների վերաբերյալ, ի պատասխան՝ նա նշեց. «Հայաստանյան ներկայացուցիչը հապճեպ չի հեռացել»:
Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ գործող նախագահը ՀՀ Զինված ուժերն իր համար դարձրել է «պարապ վախտի խաղալիք»:
Օնիկ Գասպարյանի ԳՇ պետի պաշտոնից ազատվելու, նրա ուղերձի, Զինված ուժերի հայտարարության եւ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին առաջարկելու վարչապետի միջնորդության մասին ArmDaily.am-ը մի քանի հարց է ուղղել գեներալ-գնդապետ, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցով Եվրոպական միության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարային:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն, TK & Partners իրավաբանական ընկերության կառավարիչ գործընկեր Վարուժան Ավետիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ գեներալ – լեյտենանտ Տիրան Խաչատրյանը Սահմանադրության ու օրենքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներով է ազատվել զբաղեցրած պաշտոնից:
Պարզվեց, որ բացի պատգամավորների համար նախատեսված մուտքերից, Ազգային ժողովն ունի նաև տնտեսական մուտք, որը նախատեսված է տարատեսակ տնտեսական ապրանքներ՝ կարտոֆիլ, սոխ, այլ մթերքներ, տարբեր իրեր, Ազգային ժողով տեղափոխելու համար։
«Անիմաստ եմ համարում հայտարարության մեջ շատ ընդլայնվել, սակայն միայն այն փաստը, որ երեք տարիների ընթացքում Ն. Փաշինյանի նախաձեռնությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել և ազատվել են թվով չորս բարձրագույն զինվորական կոչում ունեցող պաշտոնատար անձինք, դա հաստատում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Փաշինյանի ոչ ադեկվատ և անպատասխանատու լինելը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ շատերի մոտ է հարց առաջացրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի այն հայտարարությունը, թե այսուհետև հանդես է գալու այլ կարգավիճակով։ Հետևաբար՝ Օնիկ Գասպարյանը պետք է ասի, թե ինչպես է պատկերացնում իր հետագա գործունեությունը։
«Երևանի հուշարձանների պահպանություն» կազմակերպության ֆեյսբուքյան էջը մարտի 7-ին հայտնել էր, որ առավոտյան ժամը 9:15-ին մարզային ծառայության կողմից կատարված ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է, որ «անհայտ անձինք «Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրից առևանգել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները»:
«Իրավիճակը Հայաստանում այդ երկրի ներքին գործն է: Ռուսաստանը հետաքրքրված է, որպեսզի իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորվի»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով հենց ՏԱՍՍ-ի հարցին:
Մարտի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռավար հանդիպում ունեցավ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ կոնգրեսական Էնդի Բարի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
Օնիկ Գասպարյանը պետք է խոսի և հրապարակի 44 օրյա պատերազմի ընթացքում, դրանից առաջ և հետո Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված պետական դավաճանության կոնկրետ փաստեր։
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը մասնավոր հատվածում աշխատանքի անցնելու նպատակով աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։