«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը որոշել է վերացնել Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Երեկ կառավարությունը «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ԱԺ է ներկայացրել։
Հավաքական ավտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա այս տարվա չորրորդ եռամսյակում Տաջիկստանում: Մարտի 10-ին այս մասին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի ծառայությունն՝ ամփոփելով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ գերատեսչության ղեկավար Մուհթար Թլեուբերդիի հանդիպման արդյունքները։
Ինչպես 1994-ի մայիսի 12-ին, այնպես էլ 2016-ի ապրիլի 5-ին մենք կարողացանք հակառակորդին պարտադրել զինադադար… Սակայն, 2020-ի նոյեմբերի 9-ին ստիպված էինք ինքներս գնալ պարտադրված զինադադարի և ստորագրել մի փաստաթղթի տակ, որով կորցրինք ոչ միայն զգալի հայրենական տարածքներ, այլև մեր ազգային արժանապատվությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի իրական պատկերը, ասում են, չի գոհացրել Փաշինյանին։ Որքան էլ իշխանական թիմը ձեւացնի, թե հաջող հանրահավաք էր, սակայն Փաշինյանը, ըստ էության, այդ օրն առերեսվել է իրականության հետ եւ հասկացել, որ անգամ վարչական ռեսուրսի ուժով եւ նույնիսկ հոգեբուժարաններում գրանցված անձանց բերման ենթարկելով՝ «ժողովրդական լայն աջակցություն» չեն կարողացել ապահովել։
Նրան զեկուցել են, որ առավելագույնը 18-20 հազար մարդ է եղել հրապարակում, մինչդեռ հանձնարարված էր ամեն գնով լցնել հրապարակը՝ գոնե մի 40-50 հազար ապահովելով։
Այդ հավաքի գլխավոր պատասխանատուն տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն էր, ում, մեր տեղեկություններով, հանրահավաքի օրը Փաշինյանը նախատել է՝ տեսնելով Պապիկյանի ինքնագոհ պահվածքը։ «Ինչի՞դ վրա ես էդքան ուրախ, կազմակերպածդ հանրահավաքի՞։ Էս չի՞ բերածդ մարդը»,- ասել է Փաշինյանը Պապիկյանին»:
Գիշերն անցել է խաղաղ, առանց միջադեպերի. Իշխան Սաղաթելյան:
ՄԱԿ-ի հովանու ներքո Աֆղանստանի հիմնախնդրի խաղաղ կարգավորման խորհրդաժողովը կարող է կայանալ մարտի 27-ին Ստամբուլում:
Երեւանի քաղաքապետարանի կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն` Նիկոլ Փաշինյանի հրավիրած մարտիմեկյան հանրահավաքից հետո քաղաքապետարան է այցելել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը եւ պահանջել բացատրություն, թե ինչու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը բեմում չէր:
Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում շարունակում է իրավիճակը լարված մնալ: Թեպետ Պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունը, թե Տավուշի գյուղերում ռուս խաղաղապահները և ադրբեջանցիները սահմանի երկայնքով չափագրումներ են անում, բայց, միևնույնն է, սա չի փարատում տավուշցիների մտահոգությունը:
Վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որտեղ հղում կատարելով մի շարք հանգամանքների, օրենքի նշում է, որ ԶՈՒ ԳՇ պետը համարվում է պաշտոնից ազատված։
Նիկոլ Փաշինյան աշխատակազմը հայտրարություն է տարածել Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։
Հանրապետության նախագահը, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Դավաճան Նիկոլից ցանկացած հրաման ստանալիս, միշտ հիշե՛ք, որ դուրս եք գալու նաև ձե՛ր արժանապատվության համար պայքարող մարդկանց դեմ։
Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մտադիր են ավելացնել մարզիկների շրջանում կատարվող կորոնավիրուսի թեստերի թիվն սկզբնական պլանի համեմատությամբ:
Ֆրանսիան կորոնավիրուսային վարակի շարունակվող համաճարակի պայմաններում կարողացել է դուրս գալ ռեցեսիայի շրջանից, երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճն այս տարի կարող է կազմել 5 տոկոսից ոչ պակաս:
Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակմանը, սակայն դա տեղի չի ունենում Վաշինգտոնի դիրքորոշման պատճառով: Մարտի 9-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբաիին։
Ավստրիայում մահացու վախճանների թիվը, որնոք տեղի են ունեցել կորոնավիրուսի դեմ կատարված պատվաստումից հետո, աճել է մինչեւ 43: Դրա հետ մեկտեղ մահացու դեպքերի կապն օգտագործված պատրաստուկների հետ պարզված չէ:
Հայաստանում ստեղծված քաղաքական խորը ճգնաժամն ունի ինչպես ընթացիկ՝ իրավիճակային, այնպես էլ խորքային՝ ինչ-որ իմաստով ռազմավարական պատճառներ։
Բրիտանիացի արքայազն Հարրի եւ նրա տիկնոջ՝ Մեգան Մարքլի հարցազրույցը հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին, որն ԱՄՆ-ից անմիջապես հետո մարտի 8-ի երեկոյան ցուցադրվել է Մեծ Բրիտանիայի iTV հեռուստաալիքով, Միացյալ Թագավորությունում դիտել է ավելի քան 11 միլիոն մարդ:
«Ակնհայտ է, չէ՞, որ այդ սկանդալը չի ծագել հենց երեկ, ավելին, իմ ունեցած տեղեկություններով՝ այդ տիկնոջ գործունեության հետ կապված՝ Հայաստանում խնդիրների մասին ահազանգվել է նաև պատերազմի ընթացքում: Ես ձեզ ասում եմ ստույգ տեղեկություն»:
Իրավիճակն ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ Հայաստանի գլխովին ձախողված քաղաքական ղեկավարությունը, արհամարհելով մարդկության պատմության պոստուլատներից մեկը՝ «պարտված իշխանությունը պետք է հեռանա», ամեն կերպ կառչած է մնում իշխանությանը՝ հնարավորություն չստեղծելով նոր կառավարության ձևավորման ու չափազանց բարդ խնդիրների լուծման համար:
Նիկոլ Փաշինյանի անհեռատես և ոչ պրոֆեսիոնալ, հատկապես բարձրագույն պաշտոններում կադրային նշանակումների արդյունքում մեր պետական ինստիտուտների քայքայումը ստացավ համակարգային բնույթ, և շատերի գնահատմամբ՝ միայն միջին օղակի պաշտոնյաների արհեստավարժության շնորհիվ է դեռ փոքրիշատե կենսունակ պետական համակարգը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի պետության և իրավունքի տեսության ու սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանն է:
Պարոնայք գեներալներ, կրկին դիմում եմ ձեզ, և կրկին դիմում եմ նույն կոչով։ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներն իրացնում են իրենց սահմանադրական իրավունքը, դրան զուգահեռ իշխանությունները ոստիկանական ահռելի ուժեր են կուտակում տարածքում։
ՈՒՂԻՂ միացում՝ Դեմիրճյան փողոցից
Նախորդ շաբաթ Ազգային ժողովի (ԱԺ) քառօրյայի 3 օրը նվիրված էր Վճռաբեկ դատարանի 2 թափուր անդամի ընտրությանը: Ներկայացված էին Արսեն Մկրտչյանի և Արմեն Հայկյանցի թեկնածությունները, որոնց ԱԺ-ում ներկայացնում էր Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքացիները, որոնց թվում և ես, մայթով քայլում էինք դեպի վերև, որից հետո սկսվեց ոստիկանական հիստերիկ բեսպրեդելը, բրդբրդել, բղավել և այլն:
ԶԼՄ-ներին խնդրում ենք հերթապահություն իրականացնել՝ ապահովելու համար ժողովրդի անվտանգությունը:
Այսօր մարտի 9-ն է, և լրանում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկով ՍԴ դիմելու վերջնաժամկետը։
«Չեմ կարծում, որ Ծառուկյանը հուշագիր կստորագրի Փաշինյանի հետ». Իշխան Սաղաթելյան
«Տեղեկություններ ունենք, որ բոլոր մարզերից ոստիկաններ են բերում Երևան». Իշխան Սաղաթելյան