Համացանցում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչները դժգոհում են Ուկրաինայի տարածքի հյուպատոսություններից, որտեղ սովորական անձնագիր տրամադրում են 145 դոլարով, բիոմետրիկ անձնագիր՝ 495:
Ռուսաստանի Դաշնությունը Երևանի և Բաքվի մոտ դրական տրամադրվածություն է նկատում Լեռնային Ղարաբաղի առնչությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շրջանակում:
Հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՄԻՊ-ի ֆինանսավորումը նվազեցնելու Կառավարության նախաձեռնությանը։
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 15-18-ն անցկացվելիք օպերատիվ-տակտիկական զորավարժությունները պլանային բնույթ ունեն և ռիսկեր չեն պարունակում տարածաշրջանում կայունության և անվտանգության համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն մատի 12-ին հավաստել է, որ Ստամբուլում տեղի կունենան Աֆղանստանի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններ։
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարկ Հաուպտմանը վայր է դրել մանդատը՝ Ադրբեջանից կաշառք վերցնելու, նրանց համար լոբբիստական գործունեություն իրականացնելու և իր թերթում այդ երկիրը գովազդելու գործի առնչությամբ:
Անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին, կատարվող սահմանազատման աշխատանքներին՝ Ադիբեկյանը նշեց. «ՀՀ իշխանությունները մասնակցում են մի գործընթացի, որը ՀՀ-ին բացի վնասից՝ ոչինչ չի բերում, Հայաստանը շարունակում է տարածքներ կորցնել, որովհետև Ադրբեջանը պատրաստված է, ներկայացուցիչները 30 տարվա փորձ ունեն, իսկ Հայաստանից ընդգրկված են 3 տարի աշխատած, ուղղակի փողոց փակող անձինք, որոնք պատկերացում չունեն ո՛չ պատմությունից, ո՛չ աշխարհագրությունից, ո՛չ սահմանից: Ադրբեջանն ասում է՝ սա իմն է, իրենք արձագանքում են՝ քոնն է, վերցրու: Չեն հասկանում հետևանքները»:
Ինձ էին ասում «մաֆիոզ» իրավաբան, տեսանք՝ ով է Հայաստանում մաֆիա ղեկավարում. Ամրամ Մակինյան
Այս նյութերին տիրապետել կարող էր բացառապես քննիչը, ուրիշ ոչ ոք. Գեորգի Մելիքյան
Ամերիկայի Հայ դատի գրասենյակը դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինկենին` զգուշացնելով Սյունիքի մարզի վրա սպասվող հարձակման մասին, նշված է գրասենյակի Twitter-ի միկրոբլոգում։
168.am-ը մի քանի հրապարակումներով անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի կողմից կոնկրետ քրեական գործերին, տվյալ դեպքում՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանն անմիջական մասնակցություն ունենալուն:
Ամրամ Մակինյանը՝ Ռուբեն Հայրապետյանի և որդու գործով սկանդալային բացահայտումների մասին. ՈՒՂԻՂ
Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ փետրվարի 8-16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի 1510 քաղաքացիների շրջանում անցկացվել են հարցումներ, որոնք պարունակում են չափազանց տխուր, իրականում ողբերգական պատկեր:
Մարտավարական և մարտավարամասնագիտական զորավարժություններին ընդգրկվում են շուրջ 7500 զինծառայող, շուրջ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ: Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին կներգրավվեն նաև օդային հարձակման միջոցներ (ավիացիա):
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով երեկվանից տարածվող տեղեկությանը, թե բրիտանական HALO Trust ընկերությունը Արցախում լրտեսությամբ է զբաղվել և Ադրբեջանին է փոխանցել ականապատ տարածքների քարտեզները։
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այն տեղեկությանը, որ կառավարությունը կրճատելու է ՄԻՊ-ի ֆինանսավորումը։
Զուլուների Գուդվիլ Զվելիտինի թագավորը մարտի 12-ին մահացել է Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) հիվանդանոցում: Այդ մասին հայտնել է տեղական News24 նորությունների պորտալը՝ վկայակոչելով թագավորական ընտանիքը։
«Իրավունք» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ելույթ է ունեցել Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում ու նրա անդամ երկրներին հրավիրել՝ «օգտագործել Զանգեզուրի միջանցքը»:
Մարտի 11-ին հրդեհ է բռնկել Tesla էլեկտրամոբիլներ արտադրողի գործարանի տարածքում՝ ԱՄՆ-ի Ֆրիմոնտ քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ):
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ԳՇ պետի պաշտոնից հեռանալը Օնիկ Գասպարյանը բազում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ է ունեցել քաղաքական-հասարակական տարբեր գործիչների հետ, գրեթե բոլորին վստահեցրել է, որ չի հեռանալու եւ հասնելու է այն բանին, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, եւ նշանակվի արտահերթ ընտրությունների օրը։
Ուշագրավ է, որ վերջին օրերին տեղեկություններ ենք ստանում, որ իշխանությունները բանագնացներ են ուղարկում ձայն բերող թաղային տարբեր հեղինակությունների մոտ եւ փորձում են հասկանալ, թե ով եւ ինչ չափով կաշխատի իշխանության օգտին։
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:
Airbus A300 բեռնատար ինքնաթիռը, որը պատկանում է Transcarga ընկերությանը, վթարային վայրէջք է կատարել Կոլումբիայի մայրաքաղաքում, քանի որ վերթիռի ժամանակ կորցրել է շարժիչներից մեկի մի մասը:
ԱՄԷ-ն առաջին երկրներից մեկն է, որը նոր տիպի կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարում օգնության ձեռք է մեկնել աշխարհի տարբեր երկրներին և կազմակերպություններին՝ նախաձեռնելով բազմաթիվ մարդասիրական ծրագրեր և միջոցառումներ։
ՀՀ նախագահի աշխատակազմից այսօր տարածեցին, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրելու Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հրամանագրիրը և Սահմանադրական դատարան չի դիմելու։
ԱՄՆ-ի նոր վարչակազմը պատրաստ է քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման հարցը սոսկ Թեհրանի միջուկային հիմնախնդրի շուրջը բանակցություններ սկսվելուց հետո: Մարտի 10-ին այդ մասին հայտնել է Axios լրատվական պորտալը։
ԱՄՆ-ի նախկին նախագահներ Բարաք Օբաման, Ջորջ Բուշ Կրտսերը, Բիլ Քլինթոնը, Ջիմի Քարտերը, ինչպես նաեւ նրանց տիկինները մասնակցել են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի պաշտպանության երկու նոր գովազդային տեսահոլովակների ստեղծմանը:
Հանրապետության նախագահը չի ստորագրելու Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու հրամանագրի միջնորդությունը և չի դիմելու Սահմանադրական դատարան:
Բայց մերն այդ պարագան չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մասնագիտությամբ դերասան չէ, այլ որևէ մասնագետ չէ, ընդհանուր առմամբ։