Արմեն Սարգսյանը Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթ ունի, և այս հարցով նա նույնպես ցուցաբերեց արդեն կանխատեսելի կատեգորիկ անգործություն. Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արմեն Սարգսյանը, որպես պետության բարձրագույն պաշտոնատար անձ, ով միաժամանակ միանձնյա սահմանադրական մարմին է, Սահմանադրության 123-րդ հոդվածով պատվիրակված է լինել անաչառ և առաջնորդվել ԲԱՑԱՌԱՊԵՍ համապետական և համազգային շահերով, և այս հարցով նա ցուցաբերեց կատեգորիկ անգործություն։
Արմեն Սարգսյանը Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթ ունի, ինչը ևս ուղղակիորեն ամրագրված է Սահմանադրությամբ, և այս հարցով նա նույնպես ցուցաբերեց արդեն կանխատեսելի կատեգորիկ անգործություն։
Սահմանադրությամբ ամրագրված փաստը, որ ոչ վարչապետը և ոչ էլ նախագահը իրավունք չունեն ժամկետից շուտ ազատելու ԳՇ պետին և որ Սահմանադրության 139-րդ հոդվածով նախատեսված կարգով ուժի մեջ մտնող հրամանագրերի վերաբերյալ դրույթը չի տարածվում ԳՇ պետի վրա՝ անվիճելի է։
Մնացյալ անկանոն շարժումները միջկլանային արարներ են, ու որևէ կերպ չեն նպաստում և չեն էլ կարող նպաստել առանց այն էլ փլուզված պետականության վերականգնմանը»։

Տեսանյութեր

Լրահոս