Տիրան Խաչատրյանը Սահմանադրության ու օրենքների խախտումներով է ազատվել պաշտոնից. Վարուժան Ավետիքյան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն, TK & Partners իրավաբանական ընկերության կառավարիչ գործընկեր Վարուժան Ավետիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ գեներալ- լեյտենանտ Տիրան Խաչատրյանը Սահմանադրության ու օրենքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներով է ազատվել զբաղեցրած պաշտոնից:

«Հայտնում եմ, որ մեր ընկերությունը ստանձնել է Հայաստանի ազգային հերոս, գեներալ – լեյտենանտ Տիրան Խաչատրյանի շահերի պաշտպանությունը: Իրավական խնդիրների մանրակրկիտ ուսումնասիրման արդյունքում համոզվել ենք, որ հայոց բանակի բարձրաստիճան սպան Սահմանադրության ու օրենքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներով է ազատվել զբաղեցրած պաշտոնից:

Նշում եմ նաև, որ օրենքի համաձայն դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը, այսինքն՝ ՀՀ նախագահի հրամանագիրը` մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Օրենքի շրջանակներում անելու ենք ամեն ինչ, որ խնդրո առարկա ազատման հրամանագիրը դատական կարգով անվավեր ճանաչվի»,- գրել է Վարուժան Ավետիքյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031